19:59 01.12.2021
Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին է հայտնում Արցախի տեղեկատվական շտաբը։
Շուրջ 1 տարի գործող ծրագրից օգտվել են գազաֆիկացված բնակավայրերում 28 հազար 967 բնակիչ-բաժանորդ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում՝ 3000 բնակիչ բաժանորդ:
Նոր որոշումը կարող է նպաստել էներգախնայողությանը և թույլ կտա խուսափել հովհարային անջատումներից։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանն ասել է, որ բնական գազի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։ Այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում, էլեկտրական էներգիայի սպառման գծով աջակցությունը ևս կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։
1 բնակիչ-բաժանորդի համար սահմանված աջակցության առավելագույն չափը կմնա անփոփոխ, մասնավորապես` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 մ/խ ներառյալ, չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում` էլեկտրաէներգիայի սպառման գծով մինչև 1500 կՎտ/ժ ներառյալ:
Նոր որոշմամբ՝ 2022 թվականի հունվարի 1-ից կավարտվի ներտնային գազասպառման համակարգի տեխսպասարկման ծառայության վճարի փոխհատուցումը։
Այն բնակիչ-բաժանորդները, որոնք վարձակալությամբ համատեղ են բնակվում և հանդիսանում են ենթասպառող, ևս ծրագրի շահառու են։ Նրանք համատեղությամբ վարձակալությունը հավաստող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց և հաշվառելուց հետո կստանան սահմանված սահմանաչափերին դրամական փոխհատուցում, այսինքն՝ բնական գազի դիմաց 25 հազար 20 դրամ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում էլեկտրական էներգիայի դիմաց՝ 22 հազար 500 դրամ։
25 հազար 20 դրամ փոխհատուցումը կտրամադրվի նաև այն բնակիչ-բաժանորդներին, որոնք վարձակալության հիմունքներով բնակվում են գազաֆիկացված բնակավայրերի չգազաֆիկացված բնակարաններում:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...