17:45 03.12.2021
Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ բյուջեին առնչվող հարցեր:
Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ բյուջեին առնչվող հարցեր:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը գալիք տարում նախարարության ծրագրային նոր անելիքների առաջնահերթություններում կարևոր է համարել գործող աջակցության ծրագրերից նպատակային անցումը դեպի զարգացման ծրագրեր, որոնք նպաստելու են բնակչության շրջանում զբաղվածության խթանմանն ու ապահովմանը՝ սոցիալական կայուն զարգացման նորագույն մեխանիզմների ներդրման միջոցով: Այս նպատակով նախարարությունում 2022թ-ին նախատեսված է կառուցվածքային փոփոխություն՝ զարգացման ծրագրեր իրականացնող նոր ստորաբաժանման ընդգրկմամբ:
2022 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 28,6 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսված է կենսաթոշակների և ամենամսյա պետական նպաստների բարձրացում: Շուրջ 20 %-ով կաճեն աշխատանքային կենսաթոշակները՝ միջինում փաստացի վճարվող 46 800 ՀՀ դրամից կազմելով 56 500 ՀՀ դրամ։ Շուրջ 30 %-ով կբարձրացվի նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 ՀՀ դրամից կազմելով 34 300 ՀՀ դրամ։
Ավելի քան 33 %-ով աճ կգրանցեն նաև սոցիալական կենսաթոշակների չափերը՝ 26 600 ՀՀ դրամի փոխարեն կազմելով միջինում 35 500 ՀՀ դրամ։
Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի միջին չափը կբարձրանա շուրջ 14 %-ով՝ 104 300 դրամի փոխարեն՝ կազմելով շուրջ 118,400 դրամ:
2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նաև առանձին կատեգորիաների երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա պետական նպաստների չափերի բարձրացում՝ 20 տոկոսի չափով։
50 հազար դրամի չափով ամենամսյա պետական նպաստ կսահմանվի նաև 2022թ. հունվարի 1-ից հետո ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաներին (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ մինչև նրանց 6 տարին լրանալը:
Չաշխատող կանանց տրվող մայրության միանվագ նպաստը 2022 թվականի հունվարի 1-ից կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի 4.6-ապատիկի չափով և կկազմի 312 800 դրամ՝ 253 000 դրամի փոխարեն։
Սոցիալական աջակցության ոլորտում, նաև որոշակի փոփոխություններով, կշարունակվեն գործող ծրագրերը: Եթե ԱՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին ներկայումս տրվող ամենամսյա դրամական օժանդակությունը կազմում է յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի հաշվով 15 000 դրամ, ապա 2022 թվականի հունվարի 1-ից այդ չափը կկազմի 50 000 դրամ:
Բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արմինե Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերվում էին կարիքների գնահատման ծրագրի անհրաժեշտությանը, ծնելիության խթանման ծրագրի վերանայմանը, գործող ծրագրերի արդյունավետությանը և այլն:
Առողջապահության ոլորտի 2022 թվականի ծախսերը /առանց նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի/ կկազմի 15 մլրդ 274.7 մլն դրամ: Ծախսերի ավելացումը 2021 թ. բյուջեի համեմատ 23.4 տոկոս է: Գումարի ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ /բժիշկներ՝ 15 տոկոս, միջին, կրտսեր բուժանձնակազմ և վարչատնտեսական անձնակազմ՝ 20 տոկոս/,«Կենտրոնացած կարգով դեղորայքների ձեռքբերում» ծրագրով լրացուցիչ գումարների նախատեսմամբ, ՀՀ-ում և արտերկրում բուժօգնությանը և սպասարկմանը տրամադրվող դրամական օգնությունների ենթածրագրի գումարի ավելացմամբ, 150 անպտուղ զույգի հաշվով բոլոր անհրաժեշտ հետազոտությունների և միջամտությունների գումարի հաշվարկմամբ, «Օրթեզավորման մատուցման ծառայություններ» և «Ստոմատոլոգիական ծառայություններ» ծրագրերով արտահիվանդանոցային դեպքերի ավելացմամբ:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շեշտեց, որ նախագծով նախատեսված ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությանը 2022 թվականի հունվարի 1-ից անվճար բուժօգնություն տրամադրելուն:
Պատգամավորները հանդես եկան հարցերով ու առաջարկներով: Դրանք վերաբերվում էին համաճարակի հաղթահարմանն ուղղվող գումարների ավելացմանը, Հայաստանում բնակվող արցախցիների բուժօգնությանը, բժիշկների խրախուսման բոնուսային համակարգին: Վերջին հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն:
Ազգային վիճակագրական ծառայության 2022 թվականի բյուջեն կկազմի 245 մլն դրամ, աճը 2021 թ. համեմատ 19,7 մլն դրամ է: 22 մլն դրամ ուղղորդվելու է աշխատավարձերի բարձրացմանը: Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի հիմնավորմամբ՝ բացը լրացվելու է գործուղումների հաշվին:
Իրականացվելու է 2 ծրագիր՝ աշխատանքի շուկայի վերահսկողության և տնային տնտեսությունների հետազոտման:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը, պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Ն․ Ավանեսյանը։
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...