19:13 08.12.2021
Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Այս մասին ISNA-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։
«Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից հետո մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն: Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է դեռ 8 տարի առաջ, բայց այս համաձայնագրում շատ երկրների ներգրավվածության պատճառով այն չի իրականացվել է, և կողմերը կոնսենսուսի չեն եկել»,- ասել է նա։
Խեդայաթին ընդգծել է, որ նոր երթուղու ստեղծումը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։
«Վրաստանը և Իրանը համաձայնագրի հիմնական կողմերն են, քանի որ Իրանը Պարսից ծոցի միջոցով կապված է ազատ ջրերին, իսկ Վրաստանն ունի երկու կարևոր առևտրային նավահանգիստ Սև ծովի արևելքում։ Մյուս կողմից՝ Վրաստանն ու Ադրբեջանը մեծ հաջողություններ են գրանցել՝ ջանքերը բարելավել և զարգացնել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները, հետևաբար, մենք փորձել ենք ընդլայնել համագործակցությունը այս երկու երկրների հետ»,- հավելել է նա։
Պայմանագրի համաձայն՝ առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանից փորձնական բեռներ կուղարկվեն Աստարայի սահմանով Ադրբեջան, ինչպես նաև Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ՝ Սև ծովի վրացական նավահանգիստներով։
Նշվում է, որ երեք երկրների միջև կայանալիք եզրափակիչ եռակողմ հանդիպմանը մեխանիզմ կստեղծվի՝ նվազեցնելու արտահանման ծախսերն ու ժամանակը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...