12:26 04.10.2017
«ՀԱՊԿ, միացյալ զորախումբը հայ-թուրքական սահմանի կոնտեքստում են և ադրբեջանականի հետ գործ չունե՞ն, թե՞ մեր տրամաբանությունն այլ է»,- հարցրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայանգիրի քննարկման ժամանակ:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանել է, որ այս համաձայնագրի պարագայում, իհարկե, միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չէ:
«Սա ընդհանուր առմամբ՝ պետության, պետական սահմանի նկատմամբ ցանկացած տիպի ագրեսիայի, զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է և կողմերը ստանձնում են պարտավորություն», -ասել է Արտակ Զաքարյանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ երբ Տավուշի մարզի գյուղերը սիստեմատիկ ռմբակոծվում էին, ՀԱՊԿ համակարգը ոչ մի ռեակցիա չէր տալիս:
«Ես ուզում եմ հարցնել՝ էս համակարգը կոնկրետ էդ դեպքում՝ 15, 16 թվականների իրադարձությունների ժամանակ, ի՞նչ ռեակցիա էր տալու: Եվ երկրորդը՝ ի՞նչ երաշխիք, որ Թուրքիայի կողմից որեւէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է», -հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Պաշտպանության փոխնախարարի՝ ՀԱՊԿ համակարգի մասով մի փոքր այլ տրամաբանություն է գործում, անդամ պետությունը կարող է օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն կարողացել է ինքնուրույն լուծել սահմաների անձեռնմխելության խնդիրը:
«Այս համաձայնագիրը յուրաքանչյուր անգամ հնարավորություն է: խաղաղ ժամանակ պլանավորում է բոլոր հնարավոր զարգացումները, ռիսկերը, վտանգները սահմանների նկատմամբ, իսկ կոնկրետ իրավիճակում ելնում են տվյալ իրավիճակից բխող հանգամանքներից»,-ասել Արտակ Զաքարյանը:
Փաշինյանը հստակեցրել է, որ ինքը ոչ միայն ռազմական, այլ նաև ռազմաքաղաքական միջամտությունը նկատի ունի: Ըստ նրա՝ այն համակարգը, որի անունը դրել ենք անվտանգության համակարգ, դիտորդի դերում հետևում է, թե ինչ է տեղի ունենում: Եթե ոչ դիտորդի դերում, ապա ոչ դաշնակցային տրամադրությամբ: Փաշինյանի հարցին, թե որտեղ է երաշխիքը, որ ռազմական միջամտություն կլինի, երբ քաղաքական առումով լռություն են պահպանում, Արտակ Զաքարյանը պատասխանել է. «ՀԱՊԿ-ը արձագանքել է, և վերջին արձագանքը եղել է պարոն Բորդյուժայի՝ նախկին գլխավոր քարտուղարի կողմից»:
Պաշտպանության փոխնախարարը պնդել է, որ այս համաձայնագրի հիմքում միայն միայն հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը չի:
09:14 16.05.2025
FT. Ուկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել զենք գնելովՈւկրաինայի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են կորցրել՝ զենք պատվիրելով անվստահելի մատակարարներից։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) պարբերականը։ Հրատարակությունը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որոնք հիմնված են եղել Ուկրաինայի կառավարության փաստաթղթերի արտահոսքի և «գնումների ոլորտի պաշտոնյաների, զենքի վաճառողների և հետախույզների հետ տասնյակ հարցազրույցների վրա»։ Ինչպես նշվում է հոդվածում, երրորդ անձանց միջոցով և կասկածելի […] ...
09:05 16.05.2025
Մերցն ասել է, որ Ուկրաինային Taurus թեւավոր հրթիռներ մատակարարելու պլաններ չկանՆերկայումս Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել հեռահար Taurus թեւավոր հրթիռներ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այդ հարցն այս պահին օրակարգում չէ», – ասել է նա ZDF հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով «Սոցիալ-դեմոկրատների» կողմից Կիև հրթիռներ տեղափոխելու հնարավոր դիմադրության մասին հարցին։ Առաքումը, ըստ կանցլերի, զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է զինվորականներին պատրաստել համակարգերը գործարկելու […] ...
08:55 16.05.2025
«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել գործնական շախմատի ցուցադրական խաղ։ «Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։ «Երիտասարդ տղաների» թիմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։ Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում […] ...
08:50 16.05.2025
Ռուբիո. ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին ՍտամբուլումՌուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Այս մասին հինգշաբթի Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պատասխանելով ուրբաթ օրը նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին՝ Ռուբիոն ասել է, որ Ստամբուլում հանդիպելու է «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ»։ «Ես կհանդիպեմ նրանց հետ, մեր թիմից ինչ-որ […] ...
08:40 16.05.2025
Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունըԵմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...
08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...