18:30 11.12.2021
Վրաստանում՝ Գարդաբանիում, նախատեսվում է գազի առաջին պահեստարանի կառուցումը սկսել 2022 թվականին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Դավիթ Թվալաբեիշվիլին։
Ստորգետնյա պահեստարանների շինարարության նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 250 մլն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի ու միջազգային ֆինանսական կառույցների միջոցների հաշվին։ Նախորդ տարիներին ֆինանսական համակարգերի կողմից ստորգետնյա գազապահեստարանի կառուցման համար հատկացված միջոցները համաճարակի պատճառով ուղղվել են այլ ոլորտներ։ Բայց դա չի նշանակում, որ նախագիծը դադարեցվել է և այլևս չի իրականացվելու։ Նպատակ կա հաջորդ տարի սկսել առաջին փուլը,- ասել է Թվալաբեիշվիլին։
Արդեն պատրաստվել են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումները, շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը և նախագծի օրենսդրության համապատասխանությունը ։
Առաջին փուլը կիրականացվի Գերմանիայի KFW բանկի մասնակցությամբ։
Վրաստանում 300 միլիոն խորանարդ մետր տարողության գազապահեստարանի կառուցման մասին խոսվում էր դեռևս 90-ականներից։ Ներկայում միակ երկիրն է Անդրկովկասում, որը չունի սեփական ստորգետնյա գազապահեստարան։
Վրաստանի համար գազի հիմնական մատակարար հանդիսանում է Ադրբեջանը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...