17:42 11.12.2021
Չեմ հաստատում վարչապետի հետ առերեսման մասին տեղեկատվությունը, մասնագիտական գործունեության ընթացքում կարծիք հայտնելը չի կարելի որակել որպես սկանդալ կամ վիճաբանություն,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ «Իմեդիի» եթերում ասել է Էկատերինե Տիկարաձեն։
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, իր և վարչապետի միջև բախում չի եղել։ Միաժամանակ Էկատերինե Տիկարաձեն խոսել է հրաժարականի հարցի մասին և նշել, որ անձամբ է կայացրել այդ որոշումը։
«Կուսակցության գրասենյակից հնչեցրածս հայտարարությունը, կարծում էի, բավականին պարզ էր, բայց որոշ բաց հարցեր մնացին, որոնք հետագայում սկանդալի հիմք դարձան։ Իրականում մենք հիմա որևէ սկանդալ կամ հակասություն փնտրելու հիմք չունենք, նման բան տեղի չի ունեցել, և հետևաբար կարող են ամբողջովին հանգիստ լինել լրատվամիջոցներն ու հասարակությունը։ Դա իմ որոշումն էր, որի մասին երկար էի մտածում։ Ես ընդհանրապես մտածում էի, որ երբ մարդը երեք տարի մեկ վայրում է, կարևոր է որոշակի փոփոխություններ կատարել այս ոլորտի և վայրի զարգացման համար, սակայն համաճարակի պատճառով ես պատասխանատվություն զգացի, որ չեմ կարող որոշ բաներ թողնել այդ ոլորտում: Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա, ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցի, նոր նախարարը նոր տարվանից կշարունակի աշխատել այս պաշտոնում»։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...