14:10 12.02.2018
Երբևէ հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ, թե ի՞նչ է լինում տիեզերք բարձրացող սարքերի հետ, երբ նրանք այլևս պիտանի չեն օգտագործման համար: Պատասխանը շատ պարզ է՝ որոշակի հեռավորության վրա գտնվող մասնիկները չեն վերադառնում մոլորակ և վերածվում են տիեզերական աղբի: Ներկայումս մեր՝ Երկիր մոլորակի ուղեծրում տիեզերական աղբի շուրջ 500 000 միավոր կա: Դրանց մեծ մասը անցած 60 տարիների ընթացքում տիեզերք արձակված հրթիռների և արբանյակների մնացորդներ են: Գիտնականների խոսքերով` դրանցից մոտ 200 000-ը տեսանելի են, և տիեզերական աղբը այնպիսի քանակության է հասել, որ կարող է վտանգ ներկայացնել հետագա տիեզերական առաքելությունների համար: Գիտնականների մեկ այլ խումբ էլ խնդրին նայում է բոլորովին այլ տեսանկյունից: Հնարավո՞ր է արդյոք տիեզերական աղբը համարել հումք հետագա օգտագործման համար, չէ՞ որ այդ աղբը կազմված է թանկարժեք սարքերի ու մետաղների մասնիկներից: Խնդիրն այստեղ այդ աղբը հավաքելն ու կուտակելն է: Թվում է, թե այդ մասնիկները «լողում են» տիեզերքում, գտնվում են կախված վիճակում: Իրականում դրանք շարժվում են հսկայական արագությամբ` 7 կիլոմետր մեկ վայրկյանում: Եվ դրանց հասնելու համար պետք է գերազանցող արագությամբ սարքեր ստեղծել, ինչը և իրատեսական չէ, և տնտեսական արդյունք չի կարող ապահովել: Բայց դա չի նշանակում, որ աղբը պետք է մնա տիեզերքում: Գիտնականների խումբը Երկրի ուղեծիրը մաքրելու արդեն մի քանի նախագիծ է առաջարկել: Այն, ինչ առաջարկում են մասնագետները, հնագույն մեթոդ է, որով որս էին անում մեր նախնիները: Խոսքը ցանցանման սարքերի մասին է: NASA-ի ծրագրավորողներն ու ինժեներները փորձում են մշակել բարձր տեխնոլոգիական հումքով ցանցանման սարքեր, որոնց նյութի հաստությունը չի գերազանցի մարդու մազի տրամագիծը: Դրանք կկարողանան հենց ցանցի նման հավաքել աղբը և պահել այն, այսինքն տարածված աղբը այսկերպ հնարավոր կլինի աղբակույտերի վերածել: Գիտնականները առաջարկում են նաև աղբը ոչնչացնել տիեզերական լազերային ճառագայթներով: Սրանք դեռ թղթի վրա մնացած նախագծեր են: Առայժմ մեր մոլորակի ուղեծիրը փրկելու հնարավորություններ կան, բայց եթե այսպես շարունակվի և ոչինչ չձեռնարկվի, ապա կգա ժամանակ, երբ փրկել այլևս անհնար կլինի` ասում են տիեզերական գործակալության փորձագետները:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...