21:30 14.12.2021
չԱրցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 30.09.2021թ. դատախազությունում հարուցված քրեական գործով ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ու առողջապահության նախարարության միջև ցուցաբերված սերտ համագործակցությամբ և ԱՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խմբի կողմից ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքներով հավաքագրված ապացույցները քրեական հետապնդման մարմնին թույլ են տվել եզրահանգելու, որ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգ Կարեն Տերտերյանը 2021թ. օգոստոս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով, շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով՝
— Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար Ժ.Հ-ից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,
-Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,
-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար Կ. Տերտերյանը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի 12.12.2021թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն) և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-328-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանին միջնորդություն հարուցելու մասին, որն ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2021թ. որոշմամբ բավարարվել և մեղադրյալը կալանավորվել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների, նախաձեռնված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց նախաձեռնությամբ ներկայացված տեղեկություններով ի հայտ են բերվել և շարունակվում են բացահայտվել Կ. Տերտերյանի կողմից կատարված՝ նույնաբնույթ այլ արարքներ: Հետևաբար, իրազեկում ենք, որ եթե դուք նույնպես տուժել եք Կ. Տերտերյանի գործողությունների հետևանքով, ապա համապատասխան հայտարարությամբ կարող եք դիմել ԱՀ քննչական կոմիտե կամ դատախազություն:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...