Չինաստանում հանցագործին հայտնաբերող ակնոց են հնարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Չինաստանում հանցագործին հայտնաբերող ակնոց են հնարել

19:44 12.02.2018

Չինաստանում սմարթ-ակնոց են հնարել, որն իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակում հայտնաբերել հանցագործության մեջ կասկածվող անձանց: Դրա համար անհրաժեշտ է այդ ակնոցով պարզապես նրանց դեմքին նայել, հայտնում է Meduza-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ակնոցն արտաքնապես նման է Google Glass-ին, ունի հատուկ տեսախցիկներ և կապված է տվյալների բազայի հետ:

Հաղորդվում է, որ կասկածյալին հայտնաբերելու համար բավական է միայն մինչև 5 մետր հեռավորությունից նայել տվյալ մարդու դեմքի մինչև 70%-ը, ակնոցն անմիջապես սկսում է փնտրել այդ մարդու անձնական տվյալները:

Նոր ձեռքբերումն արդեն գործնականում օգտագործվել է Չինաստանի Չժենչժոու քաղաքի ոստիկանների կողմից:

Փետրվարի 1-ից կիրառվող սարքավորման միջոցով՝ խաբեությունների ու մարդկանց առևանգման մեջ մեղադրվող 7 անձ է ձերբակալվել, ևս 26 անձ ձերբակալվել է մեկ այլ անձի անձնագիր ներկայացնելու համար:

Նոր սարքավորման գործարկմանը զուգահեռ արդեն իսկ մտահոգություններ են հնչում արևելյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների կողմից:

Կարծիք  կա, որ սարքը կարող է առաջ մղել Չինական տեխնոլոգիաների կիրառությունն ամբողջ աշխարհում, ինչը բացասական ազդեցություն կունենա համաշխարհային մյուս ընկերությունների աշխատանքի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

16:45 05.05.2024

Իսրայելը փակել է անցակետը, որով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հարավ-արևելյան սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետը, որով անցնում էին հումանիտար պաշարները, այն բանից հետո, երբ տարածքը պաղեստինյան անկլավում ռադիկալների կրակոցների տակ էր հայտնվել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Կիրակի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Քերեմ Շալոմ» անցակետի տարածքում օդային հարվածների ձայներ են հնչել։ […] ...

Սի Ծինփինը մեկնել է եվրոպական շրջագայության

16:25 05.05.2024

Սի Ծինփինը մեկնել է եվրոպական շրջագայության

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ շրջագայության է մեկնել Եվրոպա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Հայտնի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ծրագրում է այս պետությունների ղեկավարների հրավերով այցելել Ֆրանսիա, Սերբիա եւ Հունգարիա։ Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ եվրոպական շրջագայությունը կտեւի մայիսի 5-10-ը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Ծինփինի այցերը եվրոպական մայրաքաղաքներ կնպաստեն Չինաստանի […] ...

Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադարի ՀԱՄԱՍ-ի հետ. Նեթանյահու

15:50 05.05.2024

Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադարի ՀԱՄԱՍ-ի հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ժամանակավոր զինադադարի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միաժամանակ, իսրայելցի քաղաքական գործիչը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հրաժարվի ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացումից։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք աշխատում էինք շուրջօրյա՝ համաձայնության հասնելու համար, […] ...

Տոգոյի իշխող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

14:55 05.05.2024

Տոգոյի իշխող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Տոգոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Միություն հանուն հանրապետության» կուսակցությունը, հայտնում է Togo Breaking News պորտալը՝ հղում անելով Անկախ ազգային ընտրական հանձնաժողովին (CENI)։ Տոգոյի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ապրիլի 29-ին։ «Հանրապետության միությունը» 113 հնարավորից ստացել է 108 մանդատ։ Ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ստացել է ընդամենը հինգ պատգամավորական մանդատ։ Անկախ թեկնածուները ոչինչ չեն ստացել»,- ասվում է […] ...

Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

13:29 05.05.2024

Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկների փրկության մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ հայտնվել էին ձյան մեջ և վատ տեսանելիության պատճառով չէին կարողացել գտնել իրենց ճամբարը։ Նրանց փրկել են Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները։ Հայտնաբերվելուց հետո երկու տղամարդու տեղափոխվել են վրանային ճամբար՝ 3,8 հազար մետր բարձրության վրա, […] ...

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի առթիվ

13:10 05.05.2024

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Նրա կոչը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Երկրի ղեկավարը նշել է, որ հոգեւորականները միշտ մնացել են ժողովրդի կողքին, ինչպես հիմա՝ մարտահրավերների դեպքում։ Պուտինը նաև նշել է ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև այլ քրիստոնեական դավանանքների ստեղծագործական աշխատանքի կարևորությունը, որոնք պահպանում են Ռուսաստանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունը։ ...

BACK_TO_TOP