20:01 12.02.2018
Պարզվում է, որ գերծանր Falcon Heavy գերծանր հրթիռակիրը տիեզերք է ուղարկել երկրորդ գաղտնի բեռը, որի գոյության մասին գրեթե ոչ ոք չգիտեր:
Կարմիր Tesla կաբրիոլետի ներսում թաքցված է եղել ոչ մեծ օբյեկտ, որը կոչված է ծառայել միլիոնավոր, գուցե միլիարդավոր տարիներ, անգամ գտնվելով նման էքստրեմալ պայմաններում, ինչպիսին է տիեզերական տիրույթը կամ հեռավոր մոլորակի մակերևույթը, գրում է hi-news.ru-ն:
Սարքը կոչվում է Arch: Այն փոքրիկ կրիչ է, որը նախատեսված է տվյալների երկարաժամկետ պահպանման համար: Դրանում պարունակվում են տեղեկատվության ամբողջական գրադարանններ՝ կոդավորված բյուրեղի կվարցի վրա, որը չափերով սովորական կոպեկ է հիշեցնում: Նշվում է, որ նման տեխնոլոգիայի հետևում կանգնած է կալիֆոռնիական Arch Mission Foundation կազմակերպությունը:
Այն իրենի DVD-ի կամ Blu-ray սկավառակի զգալիորեն փոքր տարբերակը կարծես լինի, սակայն դրա պոտենցիալը անհամեմատ մեծ է ինչպես այդ երկու կրիչներից, այլնպես էլ ցանկացած այլ օպտիկական կրիչից:
Տեխնոլոգիան մշակել է Պյոտր Կազանսկին Սաութհեմփթոնի համալսարանից: Ինչպես նշում է Arch Mission Foundation-ը, Arch 1.1 և Arch 1.2 սկավառակները ունեն ամենաերկար կենսական ցիկլը երբևէ ստեղծված կրիչներից: Տեսականորեն դրանք ի վիճակի են չկորցնել իրենց աշխատունակությունը մինչև 14 մլրդ տարի:
Arch 1.2 սկավառակը, որն ստացել է Solar Library անվանումը, ներկայումս ճանապարհորդում է Իլոն Մասկի Tesla կաբրիոլետով 12 908 կմ/ժ արագությամբ: Կրիչը պարունակում է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի 7 գիտաֆանտաստիկ վեպերը:
«Արևային գրադարանը կպտտվի Արեգակի շուրջը միլիարդավոր տարիներ»,- ասել է Arch Mission Foundation-ի համահիմնադիր Նովա Սպիվակը:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...