21:55 21.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։ Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության և զարգացման վերաբերյալ:
Նախագահն այսօր այցելել է նաև անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց: Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, և այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին և թոռնուհուն:
Նախագահը դիտել է հայր և դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաև 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին:
23:40 25.07.2025
Դեսպան Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներինՀուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային […] ...
23:36 25.07.2025
Դեսպան Ենգիբարյանը և Գերմանիայի ԱԳ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԳերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից: Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար […] ...
23:28 25.07.2025
Կոլումբիայում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գուստավո ՊետրոյինԿոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը: Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում […] ...
23:19 25.07.2025
Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերՀուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ ...
23:12 25.07.2025
Բագրատունյաց 25/27 շենքի դիմաց քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և տապալվելՀուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոց թիվ 25/27 շենքի դիմաց՝ փողոցում, քամու հետևանքով ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատից 1 մարտական […] ...
23:06 25.07.2025
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակում անցկացվել է եռակողմ աշխատաժողովԱսիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել եռակողմ աշխատաժողով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում […] ...