10:29 13.02.2018
Հայաստանի տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ կանցկացվեն:«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի համապատասխան հայտերը բնապահպանության նախարարությունը բավարարել է: Առաջին հայտով թույլատրվել է ուսումնասիրությունները անցկացնել ՀՀ տարածքի,այսպես կոչվող, 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում, որոնք ընդգրկում են Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը: Որոնողական աշխատանքներն իրականացվելու են 8497 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Առաջին և երրորդ պայմանական բլոկներն ընդգրկում են 43 համայնքների տարածքներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող հատվածներ, օրինակ՝ «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Գետիկի արգելավայրը և այլն: Ուսումնասիրության համար նախատեսված տարածքներով հոսում են Դեբեդը, Աղստևը, Փամբակը և Ախուրյանը:
Ինչպես հայտնում է ecolur.org կայքը, փորձաքննական եզրակացության մեջ հատուկ տարածքների վերաբերյալ ոչինչ ասված չէ: Միայն նշվում է, որ աշխատանքները ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի վրա տվյալ փուլում որևէ ազդեցություն չեն ունենալու: Աշխատանքների տեխնոլոգիան թույլ է տալիս անտառային ծածկույթը չհատել, բացասական ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա չի լինելու: Աշխատանքները իրականացվելու են կողմային տեսադաշտի սեյսմիկ լոկացիայի մեթոդով 2017-2020 թթ-ի ընթացքում:
Երկրորդ հայտով ընկերությունը նախատեսում է որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկում`Երևանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում, և մասնակիորեն նաև Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Այս դեպքում որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 քառակուսի կիլոմետր: Այս ծրագիրը,սակայն, նախատեսված է 2018-2023 թվականների համար:
Հիշեցնենք, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ-ի հոկտեմբերին, «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից, որի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...