20:29 28.12.2021
Շիրակի մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի մարզական տարին։ Մարզադպրոցների տնօրեններն ու մարզիչները ընտրել են մեծահասակների, երիտասարդների ու պատանիների տարիքային խմբերում հաջողություններ գրանցած ու մեդալակիր լավագույն մարզիկների 10-նյակները։
2021 թվականը մարզական հարուստ ավանդույթներով քաղաքի համար գնահատվում է բեկումնային։ 2020-ին համավարակի պատճառով միջազգային մրցաշարեր, Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ չանցկացվեցին։ Այս տարվա ընթացքում տարբեր սպորտաձևերում հանդես եկած գյումրեցի մարզիկները Հայաստան են բերել 80 մեդալ՝ գերակշռողը չեմպիոնական ոսկին է։
«Ընդհանուր առմամբ՝ գյումրեցի մարզիկները նվաճել են 80-ից ավելի մեդալներ, մրցումները եղել են բազմաշերտ՝ օլիմպիական խաղեր, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, անակային մարզիկների աշխարհի առաջնություններ, այս տարի անցկացվեցին նաև առաջին անգամ ԱՊՀ երկրների մարզական խաղեր, և թվարկած բոլոր մարզական միջոցառումներին լավագույնս են հանդես եկել մեր մարզիկները ՝ նվաճելով տարբեր հարգի մեդալներ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։
Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցի մարզիկներն այս տարի միջազգային ու հանրապետական առաջնություններում նվաճել են 30 մեդալ, սա մարզադպրոցի տնօրինությունը համարում է բարձր ցուցանիշ։ Աթլետիկայի մարզադպրոցից բացի, լավագույնը ճանաչվեցին ևս չորս մարզադպրոցներ, որոնց մարզիկները միջազգային հարթակներում ցուցաբերել են լավագույն արդյունքներ, նվաճել են ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ։ Տարեվերջին բոլոր 28 մարզադպրոցների տնօրեններն ու մարզիչները միասին ընտրեցին լավագույն մարզիկներին․ առաջինը հայտարարվեց մեծահասակների տասնյակը։
«Մեծահասակների տասնյակը քվեարկության արդյունքում ունեցավ այսպիսի տեսք՝ Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Բաչկով, Դավիթ Չալոյան, Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան, Սամվել Գասպարյան, Գրիգոր Մխիթարյան, Երվանդ Մկրտչյան, Մակար Թամրազյան»,- քվեարկության ամփոփ տվյալները ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի աշխատակից Նորիկ Սարգսյանը։
Այնուհետ քվեարկությամբ հայտնի դարձան նաև երիտասարդ ու պատանի մարզիկների լավագույն տասնյակները։ Նշենք նաև, որ այս տարվա Հայաստանի լավագույն 10-յակում 5-ը գյումրեցիներն են։
Հաջորդ տարին բոլորի համար լինելու է ավելի պատասխանատու։ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ՝ 2022-ը բոլոր մարզաձևերի համար օլիմպիական վարկանիշներ նվաճելու տարի է։ Ի դեպ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, 2024 թվականի Օլիմպիադայում նախկին 7 քաշային կարգերի փոխարեն կանանց ու տղամարդկանց հավաքականները կմրցեն 5 քաշային կարգերում։
16:21 26.06.2025
ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքըԱշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...
16:14 26.06.2025
Երևանի պարեկները 27-ամյա օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել օտարերկրացի մի կնոջ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 11 գրամ սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
16:07 26.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...