20:12 22.07.2018
Եղեգիս խոշորացված համայնքի շրջկենտրոնում՝ Շատինում, արդեն լրացավ 41-րդ օրը, ինչ խոշորացումից հետո համայնքի մեջ ներառված տասներկու գյուղերի ժողովուրդը համախմբվել են, շրջապատել համայնքի ղեկավարի շենքը, պահանջում են գործող գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Վաղն այստեղ դարձյալ բողոքի ակցիա կլինի՝ ընդդեմ ՀԷԿ-երի:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ և համակարգող Տիգրան Եղոյանը նշեց՝ ՀԷԿ-երը «չորացնում» են ժողովրդին: Նա ասաց՝ 90-ականներից հետո, երբ այդ գյուղերը թուրքերից ազատագրվեցին, գեներալ Օհանյան Հովիկը Արատես գյուղը գրավել է, չի թողնում՝ որևէ մեկն այդ տարածքում ո՛չ անասուն պահի, ո՛չ խոտ հնձի:
«Ես, որպես ակցիայի կազմակերպիչ և համակարգող, կոչով դիմելու եմ ժողովրդին, հաջորդ օրը շարժվելու ենք այդ գյուղ՝ այն ազատագրելու: Ընտանիքներ կան, որ հնարավորություն չունեն ապրելու, զարգանալու, նա երեք գյուղի ջուր փակել է՝ իր ՀԷԿ-ի աշխատելու համար: Մենք արդեն մեկ անգամ արել ենք. ևս երեք տարածքներ, որտեղ ջուրն ամբողջությամբ գետից կտրել է, քանդելու ենք, մտցնենք գետը»,- ասաց նա:
«Գյուղապետի օրոք արդեն ութ ամիս է՝ ջրի հունը փոխում են. նախկին իշխանություններից ստացել են թույլտվություն, որի վրա խիստ կասկածում եմ և հրավիրել եմ ԱԱԾ ուշադրությունը»,- ասաց նա:
Ըստ Եղոյանի՝ գյուղապետն օժանդակել է ժողովրդի հանդեպ այս տնտեսական հանցագործությանը: Նա պաշտոնապես հայտարարեց՝ քառասուն օր պահանջվի, թե հարյուր քառասուն, այս հարցը լուծում է ստանալու:
Ակցիայի մասնակիցների պահանջն է, որ կառավարությունից մարդիկ գան: Եղոյանը նշեց՝ իրենք գնալու են մինչև վերջ, ապա հայտնեց՝ ինքն անգամ հորդորելու է, որ գյուղացիները միջպետական ճանապարհ փակեն, հակառակ վարչապետի հորդորների, որովհետև ուրիշ ոչ մի լուծում չեն տեսնում: Ակցիայի կազմակերպիչն ասաց՝ սա բազմության ձայնն է, ապա հիշեցրեց՝ «ձայն բազմաց՝ ձայն Աստծո»:
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...