08:21 30.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին գիշերը, առանց նրա համաձայնության, Գորիի հոսպիտալից բռնությամբ տեղափոխել են Ռուսթավիի բանտ։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին։
«Գիտակի՞ց է նա, ի՞նչ վիճակում է, դեռևս անհայտ է»,-գրել է Յասկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է, որ նախկին նախագահը ողջ օրը վատ վիճակում է եղել և վեր չի կացել։
Երկուշաբթի Սաակաշվիլիի հետ հոսպիտալում հանդիպում է անցկացրել Վրաստանի 4-րդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Հանդիպման արդյունքներով հայտարարվել է գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առաջիկա հանդիպման մասին։
Թբիլիսիում արդեն մոտ 10 օր շարունակվում է զանգվածային ակցիան ընդդեմ Սաակաշվիլիի բանտարկության։ Վրանային ավանում մոտ 300 մարդ հացադուլ է հայտարարել։ Երեկ նրանցից երեքը հոսպիտալացվել են։
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...
16:15 27.06.2025
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...
16:08 27.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...
15:58 27.06.2025
«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...