10:45 27.06.2025
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու և Աշոցք բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումն անխոչընդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ հաշվառման գործընթացը կազմակերպվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ՝ նշված քաղաքացիների՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր բնակավայրերում փաստացի չբնակվելու, սեփականատերերի և հաշվառման ենթակա քաղաքացիների միջև կապի ու համաձայնության բացակայության պայմաններում:
Կաշառք ստանալու համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումն ու գրավը: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է13:30 27.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...
13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում ենԲրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...
13:10 27.06.2025
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասինՌուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...
13:00 27.06.2025
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...
12:53 27.06.2025
Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...
12:45 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...