21:44 31.12.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ նոր տարին բերի միայն հաջողություն ու բարեկեցություն բոլորի ընտանիքներին:
Սակայն, արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո՛, սա մեր իրականությունն է:
Բայց, այդ ամենով հանդերձ, կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, ամեն օր փոքրիկ արցախցիներին դպրոց կանչող զանգի ղողանջները, ամեն օր մի նոր օջախում վառվող կրակը, այդ օջախներում հնչող նորածին մանկան ճիչը:
Դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, ով իր կոշտացած ու բռունցքված ձեռքերով, իր անկոտրում կամքի ուժով ու անսպառ եռանդով ապրում և ապրեցնում է Արցախը, դո՛ւք եք, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր այստեղ է, իր տանը, իր հայրենիքում:
Դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը, ազգային նպատակների ու իղձերի գլխավոր հանգրվանն ու երաշխավորը, որ միշտ թև ու թիկունք է կանգնում Արցախին և Սփյուռքին: Դա Մայր Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ամուր կանգնած են Արցախի կողքին և ապրում են Արցախի ցավով ու պայքարով: Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մենք մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց անմնացորդ նվիրումի ու պայքարի համար:
Դա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն է, որի իրականացրած առաքելությունն Արցախում մեծապես նպաստում է խաղաղության ու կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում: Մենք խորապես շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բարեկամներին:
Դա հայրենիքի համար մարտիրոսված մեր հերոսներն են, ովքեր անմահ են, հավերժ են, ինչպես անմահ է նրանց թողած գործը, որի շարունակողն ենք մենք՝ բոլորս: Ուրեմն, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին:
Հենց այս գիտակցումով էլ եկեք դիմավորենք Նոր տարին: Թող 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:
09:40 22.08.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավարՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հայհե գետի ափին կհանդիպի ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդների և […] ...
09:37 22.08.2025
Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–ՊետրոսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...
09:30 22.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 22.08.2025
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-իԿոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...