Սուդանի վարչապետը հրաժարական է տվել զանգվածային ցույցերի ֆոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+25.09 oC

Սուդանի վարչապետը հրաժարական է տվել զանգվածային ցույցերի ֆոնին

14:45 03.01.2022

Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկը հրաժարական է տվել Խարթումում զանգվածային ցույցերի ֆոնին։ BBC-ի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ բողոքում էին նրա կնքած գործարքի դեմ, որով նա իշխանությունը կիսել էր բանակի հետ։

Զինվորականները հոկտեմբերին հեղաշրջում էին կատարել, ձերբակալել էին Համդուկին, սակայն ցույցերի պատճառով ստիպված էին վերականգնել նրան վարչապետի պաշտոնում՝ կնքելով իշխանությունը կիսելու մասին համաձայնագիր։

Ցուցարարները պահանջում են լիովին քաղաքացիական իշխանություն հաստատել երկրում։ Սակայն Համդուկի հրաժարականով իշխանությունն ամբողջովին անցնում է բանակի ձեռքը։

Հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից ի վեր ցույցերի ընթացքում 50-ից ավելի մարդ է սպանվել, այդ թվում՝ երկուսը հունվարի 2-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

15:20 08.05.2025

Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...

Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով

15:17 08.05.2025

Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով

Գործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

15:15 08.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Մայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ...

38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

15:13 08.05.2025

38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի […] ...

Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթ

15:10 08.05.2025

Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթ

Կառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի […] ...

Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի

15:06 08.05.2025

Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու […] ...

BACK_TO_TOP