Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

13:49 08.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս առաջ ծրագրի մեկնարկի կապակցությամբ հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները: «Այսօր արդեն ծրագրի ավարտին հետաքրքրական է լսել ձեր կարծիքները, դիտարկումները և առաջարկությունները կինոնախագծի արդյունքում ստացած հմտությունների, կարողությունների և փորձի վերաբերյալ: Հետաքրքիր է՝ ծրագրի մասնակիցները ինչպես են պատկերացնում այստեղ ձեռքբերված փորձի հետագա զարգացումն ու կիրառումը կինոարտադրության ասպարեզում»,- դիմելով ներկաներին՝ ասել է Դանիել Դանիելյանը:

Ծրագրի մասնակիցները հանգամանորեն կիսվել են իրենց կարծիքներով և նշել, որ այն հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու կինոարտադրության ոլորտին, ձեռք բերելու մասնագիտական կողմնորոշում, գիտելիքներ, հմտություններ, ընկերներ, ինչպես նաև սովորել՝ աշխատել և ստեղծագործել թիմային համախմբվածությամբ:

«Կինոն ամենամեծ տարածում ունեցող արվեստներից է. այն կրթելու, անվերջ սովորելու, միջավայր ու վարքագիծ ձևավորելու, մեծ ազդեցություն ունեցող արվեստ է: Անչափ կարևոր է, որ այս ծրագիրը հնարավորություն է տվել ձեռք բերել կինոարտադրության գիտելիքներ՝ նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը: Շնորհավորում եմ բոլորիդ ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ. մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ և ձեռքբերումներ»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ծրագրի կազմակերպիչներին և դասախոսներին կատարած աշխատանքի համար:

Դանիել Դանիելյանը «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ծրագրի մասնակիցներին հանձնել է ավարտական վկայականներ: Այնուհետև տեղի է ունեցել ծրագրի մասնակիցների հեղինակած ֆիլմերի ցուցադրությունը, որոնք ստեղծվել են արհեստական բանականության (AI)-ի միջոցով։

Նշենք, որ ծրագրի շրջանակում կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները դասավանդել են սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր: Անցկացվել են գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ: Կազմակերպվել են նաև վարպետության դասեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի և Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ։

Ծրագրին մասնակցել են Երևանի, Գեղարքունքի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի 28 շնորհալի պատանիներ և երիտասարդներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

18:55 08.05.2025

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...

Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով

18:44 08.05.2025

Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) : Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:32 08.05.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...

Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետ

18:17 08.05.2025

Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետ

Այսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...

Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ Էնրիկե

18:08 08.05.2025

Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ Էնրիկե

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...

SHANTNEWS

18:00 08.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP