16:40 03.01.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել:
Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր հարազատների առողջության ու կյանքի համար: Քանի դեռ կորոնավիրուսի հաջորդ ալիքը վրա չի հասել, հարկ է ժամանակին պատվաստվել ու կտրուկ նվազեցնել ծանր հիվանդանալու ու այլոց վարակելու հավանականությունը:Որքան էլ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, միևնույն է՝ արձանագրվում են մահվան դեպքեր, և ամեն մեկը մի ընտանիքի լույս է: Օրինակ, օրեր առաջ, 38 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելուց հետո, մահացավ 40 տարեկան մի կին (երկու երեխաների մայր), ով կողմնակի էական հիվանդություններ չուներ: Եվ հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատը, և դա կանխելու միակ ուղին պատվաստվելն է՝ առանց հավատալու առասպելներին ու բամբասանքներին: Ի դեպ, իմ խիստ հորդորով՝ պատվաստվել են նաև իմ ընտանիքի անդամները՝ կինս ու եղբայրներս, ընդ որում՝ կինս կերակրող մայր է:
Նշեմ, որ շուրջ երկու շաբաթ առաջ երբ ծննդատան մի խումբ բուժաշխատողներ կոլեկտիվ դիմում գրեցին Հանրապետության նախագահին թեստավորման պահանջի ու պատվաստման մասին, դրանից անմիջապես հետո պատվաստման դեպքերը նշանակալիորեն նվազեցին: Երբ այցելեցինք ծննդատուն ու հանդիպեցինք դիմումատուներին, պարզվեց, որ նրանցից շատերը պատվաստված են և միտում չունեին պատվաստման գործընթացին վնասելու, այլ հիմնականում պարբերական թեստավորման պահանջի դեմ էին ձայն բարձրացնում: Ավելին, հիմնական մասն ընդունեց, որ պատվաստումն անհրաժեշտություն է այս իրավիճակում: Ամեն դեպքում, իրենք իրենց վնասը տվեցին պատվաստման գործընթացին, և, միգուցե, հենց այդ դիմումի պատճառով լրացուցիչ մահեր կունենանք այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստվում էին պատվաստվել, սակայն չգնացին այդ քայլին որոշ անզգույշ բուժաշխատողների դիմումի մասին լսելուց հետո:
Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ և, ընդհանրապես, մարդիկ, եթե նույնիսկ դուք հավատում եք պատվաստման մասին առասպելներին, սակայն համաճարակաբան ու ոլորտի գիտնական չեք, ապա խնդրում եմ պատվաստման դեմ հակաքարոզ անելուց առաջ գոնե մի պահ մտածել, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում մարդկային հնարավոր կյանքերի ու տառապանքի համար…
Առողջություն, պատասխանատվություն ու ողջախոհություն բոլորիս»:
09:45 22.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը09:40 22.08.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավարՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հայհե գետի ափին կհանդիպի ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդների և […] ...
09:37 22.08.2025
Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–ՊետրոսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...
09:30 22.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 22.08.2025
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-իԿոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...