20:00 14.02.2018
Լուսնի առաջացման ամենահայտնի վարկածը մինչև հիմա նա է, որ Երկիր մոլորակի բնական արբանյակը տիեզերական բախման արդյունք է: Գիտնականներն ասում են շուրջ 4.5 միլիարդ տարի առաջ տիեզերական ինչ-որ մարմին բախվել է մեր մոլորակի հետ: Այդ մարմինը գիտնականներն անվանեցին Տեյա: Երկրի և Տեյայի բախման հետևանքով տիեզերք է շպրտվել մեծ քանակի նյութ, որի հիմքի վրա էլ ձևավորվել է լուսինը: Սա է հենց Երկրի և լուսնի երկրաբանական և քիմիական մեծ ընդհանրությունների պատճառը: Կատարխեի շրջանում (Կատարհեյը – դա տիեզերական ամենավաղ շրջանն է համարվում, 4 միլիարդից ավելի տարի առաջ) լուսինը բոլորովին այլ տեսք է ունեցել: Ամենայն հավանականությամբ այն ներկայացրել է լավայի հրե գունդ: Այն ունեցել է գերխիտ մթնոլորտ՝ պատված ծանր մետաղների գոլորշիով: Լուսինը այդ շրջանում մոտ 10 անգամ ավելի մոտ է եղել Երկիր մոլորակին, քան հիմա: Այս պնդման հիման վրա գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ իր գոյության առաջին 400-500 միլիոն տարիների ընթացքում մեր մոլորակը չի ունեցել օվկիանոսները և առհասարակ հեղուկ վիճակում ջրային պաշարներ: Այստեղից էլ բխում է այն ենթադրությունը, որ կյանքը Երկրի վրա սկիզբ է առել ավելի ուշ: Իրենց հետազոտությունների մասին գիտնականները ծավալուն հրապարակումներ են արել Geophysical Research Letters ամսագրում:
Ինչպես ընդունված է հիմա կարծել, հաջորդ մի քանի միլիոն տարիների ընթացքում Լուսինը, մակընթացության ուժերի շնորհիվ բավականին մեծ արագությամբ է հեռացել Երկրից: Իվերջո հասել է որոշակի հաստատուն դիրքի: Դա ներկայիս ուղեծիրն է համարվում: Ինչպես հայտնի է, Լուսինը միշտ մի կողմով է տեսանելի Երկրից: Հիմա Լուսնի հեռացման արագությունը շատ նշան է: Տարեկան 2-4 սանտիմետր: Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող Շիցզե Չունի խմբի կարծիքով հատուկ ուշադրություն պետք է դարձրել Լուսնի անբնական «սապատին», որը գտնվում է արբանյակի հասարակածային հատվածում: Այդ «սապատը» դեռ երկու հարյուր տարի առաջ բացահայտել էր ֆրանսիացի աստղագետ Պիեր Լապլասը: Ֆրանսիացին նկատել էր, որ Լուսինը 17-20 անգամ ավելի է սեղմված, քան պետք է լիներ, ըստ իր՝ առանցքի շուրջը պտտման արագության:
«Լուսին հասարակածային հատվածի «սապատը» կարող է բացել Երկրի վաղ էվոլյուցիայի գաղտնիքները, որոնց մասին մեր մտքի ծայրով անգամ չի անցել: Լուսնի այդպիսի կառուցվածքը, ըստ ամենայնի, փաստում է այն մասին, որ 3-4 միլիարդ տարի առաջ այն պտտվել է շատ ավելի արագ քան այսօր: Հավանաբար Լուսնի, այսպես կոչված, արագ արգելակման տեսությունը, գոնե իր գոյության առաջին շրջանի համար սխալ է: Պտույտների արագությունը առնվազն առաջին 400 միլիոն տարիներին եղել է շատ արագ: Հակառակ պարագայում լուսինը ընդմիշտ կմնար «հեղուկ» մոլորակ և կունենար բոլորովին այլ չափեր ու կառուցվածք»,- նշել է Շիցզե Չժունը:
Ըստ գիտական օրինաչափությունների՝ այդպիսի սցենարը հնարավոր է միայն այդ դեպքում, եթե Երկիրը այն ժամանակ ծածկված չի եղել ջրով, որը համադրելի է Երկրի ներկայիս ջրային միջավայրին: Այսինքն՝ «հեղուկ» ջուր երիտասարդ Երկիր-մոլորակի վրա չէր կարող լինել: Ջուրը, կամ, այսպես ասած, «բերվել» է լուսնի «սապատի» ձևավորումից հետո, կամ էլ գտնվել է պինդ վիճակում, այսինքն՝ սառույցի կառուցվածքով:
«Եթե Երկիրն ունեցել է ջրային միջավայր շատ վաղ շրջանում, ապա այն եղել է բացառապես սառցակալած: Այդ պատճառով մակընթացության ուժերը չեն կարողացել արգելակել լուսնի արագությունը: Մեր կարծիքով դրա հավանական պատճառը կարող էր լինել այն, որ արեգակը այն ժամանակ այդքան հզոր չէր ճառագայթում, ինչպես հիմա»,- բացատրում է Չժունը:
Այս եզրահանգումները ստիպում են վերանայել Երկրի վրա կյանքի առաջացման մասին տեսությունը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկրաբանների մի գիտական խումբ հայտարարեց, որ կյանքը Երկրի վրա առաջացել է դեռ 4 միլիարդ տարի առաջ:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...