13:42 04.01.2022
Կիպրոսը խստացրել Է մուտքի կանոնները ճանապարհորդների համար. հունվարի 4-ից բոլոր ուղեւորները, անկախ պատվաստումից, պետք Է ՊՇՌ-թեստ հանձնեն թռիչքից 48 ժամ առաջ: Համապատասխան որոշումն ընդունել Է կղզի պետության նախարարների խորհուրդը: Որոշումը կգործի մինչեւ հունվարի 15-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հունվարի 4-ին ժամը 23:00-ից 12-ից բարձր տարիքի այն ուղեւորները, որոնք ժամանում են Կիպրոսի Հանրապետություն, պետք Է ՊՇՌ-ի լաբորատոր հետազոտություն անցնեն թռիչքից 48 ժամ առաջ: Որոշումը տարածվում Է բոլոր ուղեւորների վրա, անկախ այն բանից, թե նրանք ավելի վաղ ստացել են պատվաստում, թե ոչ»,-հաղորդել Է Կիպրոսի առողջապահության նախարարությունը:
Այդ պահանջը կիրառվում Է նաեւ այն ուղեւորների նկատմամբ, որոնք ճանապարհորդելու են հունվարի 4-ին կամ ավելի ուշ եւ Կիպրոս թռիչքի քարտը (CyprusFlightPass) լրացրել են մինչեւ հունվարի 4-ը՝ 48 ժամվա ընթացքում, ճշտում Է առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ պահանջվում Էր վիրուսի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից առաջ 72 ժամվա ընթացքում:
«Հիշեցնենք, որ ժամանելուց հետո բոլոր ուղեւորները, անկախ պատվաստումից, անցնում են ՊՇՌ-ի լաբորատոր հետազոտություն, դրա արժեքը վճարում Է ուղեւորը»,-նշում Է նախարարությունը:
Ուղեւորները, բացառությամբ պատվաստանյութի բուստերային չափաբաժին ստացած անձինք, պետք Է նաեւ COVID-19-ի հակագենի հայտնաբերման Էքսպրես-թեստ հանձնեն ժամանման պահից սկսած 72 ժամվա ըթնթացքում: Դա վերաբերում Է բոլոր այն երկրներից ժամանող ուղեւորներին, որոնց թույլատրված Է մուտքը Կիպրոս: Բացի Եվրամիության անդամ երկրներից, փոքր պետություններից (Անդորա, Մոնակո, Վատիկան, Սան Մարինո) եւ Շենգենյան գոտու անդամներից (Շվեյցարիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվետա), կարող են Կիպրոս մուտք գործել մի շարք երրորդ երկրներ, որոնց թվում Ռուսաստանն Է:
Կիպրոսը սանիտարական միջոցները խստացնում Է համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով. կղզում վերջին օրերին կտրուկ ավելացել Է ախտահարվածների թվաքանակը, քանի որ տարածվում Է օմիկրոն շտամը: Կիպրոսում այժմ պարտադիր Է պաշտպանիչ դիմակների օգտագործումը հաստատություններում եւ փողոցում: Մուտքը գիշերային ակումբներ, բանկետներ եւ հարսանիքներ թույլատրվում Է միայն պատվաստված անձանց եւ միայն բացասական թեստի առկայությամբ: Այցելուները պետք Է նստեն, պարերն արգելված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...