21:50 04.01.2022
2021թ հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021թ հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառխախտման արձանագրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:
Հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի 9-րդ պահաբաժնում՝ մատնանշած վայրում, առկա են ապօրինի հատված 9 ծառերի կոճղեր և 5 ծառի ճյուղեր:
Դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դիլիջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտնած տվյալը փոխանցվել է իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապօրինի հատված ծառերի կոճղերը հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, ինչի արդյունքում անտառխախտման դեպքն արձանագրվել է ահազանգից միայն 8 օր անց՝ ՀԿ անդամի կողմից ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու հետևանքով:
Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին ՀԿ-ի անդամի կողմից նույն կերպ փոխանցված ահազանգի հիման վրա, անտառապահը հայտնաբերել է նշված վայրից շուրջ 2կմ հեռավորության վրա գտնվող 5 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր և ճյուղեր, ինչի մասին տեղեկացրել է մասնաճյուղի ղեկավարին, իսկ վերջինս էլ՝ պահպանության բաժնի պետին: Սակայն վերջինս, առանց հիմնավոր պատճառաբանության, հայտնել է, թե հայտնաբերված անտառխախտումը չի կատարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածքում, այն Դիլիջան համայնքինն է և կարգադրել է չկազմել անտառխախտման արձանագրություն: Մինչդեռ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքը հանդիսանում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածք:
Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ երկու դեպքերում էլ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերել, իսկ մյուս դեպքում պատշաճ չեն արձանագրել անտառխախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկել անտառխախտումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ անտառխախտման յուրաքանչյուր դեպքում առանձին պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1.000.000 դրամը, քրեական գործով քրեաիրավական գնահատականի չեն արժանացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերը նշված պաշտոնատար անձանց արարքները:
Սակայն նկատի ունենալով, որ նման վարքագիծն ինքնին, հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք է՝ Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ ձեռնարկելու խիստ միջոցներ նմանատիպ երևույթները կանխելու, բացառելու ուղղությամբ:
Նախարարությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...