21:15 05.01.2022
Հունվարի լույս 2-ի գիշերը, տարբեր ժամերի, Կապանում մի քանի գողություն էր կատարվել։ Թիրախում ավտոմեքենաներ էին։ Վաղ առավոտյան տուժողներից 2-ը, որոնք նույն շենքի բնակիչներ են, ահազանգեցին բաժին. նրանց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից տարբեր մասեր էին գողացել, այդ թվում՝ լուսարձակներ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ միջոցառումների շնորհիվ Կապանի բաժնում փաստական տվյալներ ստացվեցին գողությունները կատարած անձանց ինքնության վերաբերյալ։
Շուտով հայտնի դարձավ նաև, որ նրանք «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով են ու գտնվում են Ագարակ քաղաքում։ Մեքենայում էլ իրեղեն ապացույցներ կան։ Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կասկածվողներին հայտնաբերեցին Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մեղրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաներից գողացված լուսարձակներ, հայելիներ, այլ մասեր, ինչպես և գործիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գողությունների ժամանակ օգտագործվել են։
Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին նաև այլ մեքենաներից գողացված տարբեր մասեր, որոնք լցված էին մեծ պայուսակների մեջ։ Կապանի և Մեղրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին՝ պարզելով, որ Երևանի բնակիչներ 28, 39 և 40-ամյա բնակիչները, որոնցից ավագը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր, տարբեր մակնիշի մեքենաներից էլի են գողություններ արել ոչ միայն Կապանում, այլև Գորիսում և Ագարակում։
Միջոցառումները շարունակվում են տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...