14:00 07.01.2022
Սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են
Հունվարի 5-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կնունյանց փողոցի սուպերմարկետի մոտ սիգ տեսակի ձուկ են վաճառում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած ոստիկանները հայտնաբերել են սիգ վաճառող 44-ամյա տղամարդուն և ներկայացրել բաժին։ Տղամարդը բացատրություն է տվել, որ ձկները գնել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքից և ոստիկաններին է ներկայացրել 195 սիգ ձուկ։
Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման նպատակով, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների, ճանապարհային ոստիկանների, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհին տեղակայված անշարժ պահակետում ստուգվել է 46-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է ապօրինի որսած 92 սիգ։ Առգրավվել է ձկնորսական ցանց:
Հունվարի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Ծովագյուղ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու ձկնորսական նավակը, որի մեջ եղել է ապօրինի որսած սիգ տեսակի 10 ձուկ և ձկնորսական ցանց:
Բնությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...