15:53 11.01.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ փետրվարի սկզբին Վրաստանում «Օմիկրոնի» օրական թիվը կարող է հասնել 60 հազարի։ Այս մասին Գամկրելիձեն ասել է, այսօր հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում է Aliq.ge-ն։
Խոսելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին Գամկրելիձեն ասել է, որ վերջերս ավելացել են թեժ գծերի և առցանց կլինիկաների թիվը՝ կապված «Օմիկրոնի» դեպքերի ավելացման հետ։
«Կանխատեսման ինստիտուտը՝ Healthmetric-ը, որի վրա մենք հիմնվում ենք, ըստ վերջին տվյալների՝ 20-30 տոկոսը կհայտնաբերվի լաբորատորիայում, կամ ինչ-որ տեղ կարող ենք ունենալ օրական 10-12-15 հազար դեպք»,- ասել է Գամկրելիձեն՝ հավելելով, որ Վրաստանում օրական հայտնաբերված դեպքերի առավելագույն թիվը 6-7 հազար է։
Գամկրելիձեն, այնուամենայնիվ, ասում է, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ «Օմիկրոնի» դեպքերի 5-10%-ը պահանջում է հոսպիտալացում՝ ի տարբերություն «Դելտայի», որի հոսպիտալացումը միջազգայնորեն 20% էր։
Նշենք նաև, որ մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ լաբորատոր պայմաններում հաստատվել է «Օմիկրոնի» շտամի 951 դեպք։ Սակայն, ըստ բժշկական փորձագետների, այդ թվում՝ Ամիրան Գամկրելիձեի, չհաստատված դեպքերի թիվը մի քանի անգամ ավելի է, քանի որ կորոնավիրուսի այս շտամ հնարավոր է բացահայտել կա՛մ հատուկ PCR, կա՛մ լաբորատոր թեստով։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...