20:13 12.01.2022
Հաստատել եմ ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ:
բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար:
գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 ՀՀ դրամ (40. 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 ՀՀ դրամ (30. 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27. 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36. 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 ՀՀ դրամից 107. 500 ՀՀ դրամ:
դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 ՀՀ դրամ:
Պետական նպաստների մասով՝
ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21. 600 ՀՀ դրամ նպաստ՝ 18. 000 ՀՀ դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14. 500 ՀՀ դրամ՝ 12 000 ՀՀ դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25. 200 ՀՀ դրամ՝ 21 000 ՀՀ դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50. 000 ՀՀ դրամ՝ 42. 000 ՀՀ դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9.500 ՀՀ դրամ՝ 7.800 ՀՀ դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18. 000 ՀՀ դրամ՝ 15. 000 ՀՀ դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 ՀՀ դրամ՝ 9000 ՀՀ դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7.500 ՀՀ դրամ՝ 6.000 ՀՀ դրամի փոխարեն: 2019թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4.200 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4.200 ՀՀ դրամ:
բ) 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից (մինչև նրանց 6 տարին լրանալը), կստանան 50. 000 ՀՀ դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33. 000 ՀՀ դրամ՝ նախկին 27. 000 ՀՀ դրամի փոխարեն:
գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253. 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 312. 800 ՀՀ դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 156. 400 ՀՀ դրամ:
Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.
ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 ՀՀ դրամ՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փոխարեն:
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի
Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 ՀՀ դրամ՝ նախկին 9.400 ՀՀ դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3. 700 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13. 500 ՀՀ դրամ՝ 11. 000 ՀՀ դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8.000 ՀՀ դրամ՝ 6.500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4.800 ՀՀ դրամ՝ 3.900 ՀՀ դրամի փոխարեն:
գ) Մեծ Հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120. 000 ՀՀ դրամ՝ նախկին 100. 000 ՀՀ դրամի փոխարեն:
դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8.000 ՀՀ դրամ՝ նախկին 4.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10. 000 ՀՀ դրամ՝ 5.000 ՀՀ դրամի փոխարեն:
ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64. 000 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 73. 200 ՀՀ դրամ:
(որոշ տվյալներ ներկայացված են ստորև հրապարակված գրաֆիկներում)։
10:15 22.08.2025
ԱՄՆ-ը չեղարկել է ցունամիի մասին նախազգուշացումը Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժից հետոԱՄՆ օդերևութաբանները չեղարկել են ցունամիի մասին նախազգուշացումը Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև գտնվող Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Տիերրա դել Ֆուեգո կղզու Տոլուին քաղաքից 706 կիլոմետր հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 10,8 կիլոմետր խորության վրա։ «Այս երկրաշարժից ցունամիի սպառնալիք այլևս չկա», – թարմացված հայտարարության մեջ ասվում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիների […] ...
10:06 22.08.2025
Ճապոնիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի կայսրինՕգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։ Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ […] ...
09:59 22.08.2025
Նեթանյահուն քննարկում է բանակցություններ վարողներ ուղարկելու հնարավորությունը Կատար կամ ԵգիպտոսԲենիամին Նեթանյահուն քննարկում է Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները վերսկսելու համար իսրայելական պատվիրակություն Կատար կամ Եգիպտոս ուղարկելու որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, որը հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդականն է։ «Կատար կամ Եգիպտոս պատվիրակություն ուղարկելու հարցը քննարկվում է վարչապետի և կաբինետի կողմից»,-ասել է նա՝ ի պատասխան այս […] ...
09:51 22.08.2025
Al Jazeera․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջԱմերիկյան նավերը կարող են հասնել Վենեսուելայի ափեր մինչև շաբաթավերջ՝ թմրակարտելների դեմ պայքարի գործողության շրջանակներում, հաղորդել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ «Նախագահ Թրամփը հստակ և հետևողական է եղել այն հարցում, որ հանձնառու է օգտագործել Ամերիկայի բոլոր գործիքները՝ մեր երկիր թմրանյութերի հոսքը կանխելու և պատասխանատվության ենթարկելու համար», -երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ […] ...
09:45 22.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված […] ...
09:40 22.08.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու է Չինաստանում 20-ից ավելի կառավարության ղեկավարՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հայհե գետի ափին կհանդիպի ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդների և […] ...