13:32 17.01.2022
Ադրբեջանի ուժային կառույցները նախաքննություն են սկսել 2017-ին Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների խոշտանգումների հարցով։ Ե՛վ իշխանությունների, և՛ իրավապաշտպանների տվյալներով՝ խոշտանգումներից տուժել է ավելի քան 100 մարդ, կան նաև զոհեր։ Ավելի վաղ, այսպես կոչված, «Թարթառի գործի» շրջանակներում ազատազրկման են դատապարտվել խոշտանգումներ իրականացնողներից մի քանիսը, սակայն տուժածների հարազատներին սա չի գոհացնում։
«Թարթառի գործին» դարձյալ անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ԹԱՐԹԱՌԻ ԳՈՐԾԸ»
«Թարթառի գործ» են անվանում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների գործը։ Ադրբեջանցի զինվորականները ձերբակալվում և դաժան խոշտանգումների էին ենթարկվում։ Նրանց տանում էին Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքերից մեկը և կտտանքների միջոցով ստիպում խոստովանել, որ լրտեսություն են արել Հայաստանի օգտին։
«Տուժածները և նրանց հարազատները BBC-ին պատմել են, որ մարդկանց մերկացրել են, դուրս նետել պատուհաններից, ծեծել փայտով, քաշել-հանել եղունգները, վերքերի մեջ էլեկտրական կոնտակտներ մտցրել։ Տուժածները շատ են, նրանց անունները հայտնի են, նրանք բազմաթիվ մանրամասներ են պատմել», – գրում է լրատվամիջոցը։
Ըստ իրավապաշտպանների՝ առնվազն 11 զինվոր մահացել է խոշտանգումներից։ Իշխանությունները հաղորդում են 1 մահացածի մասին։ 25 հոգի իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ և դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման։ Դատարանները հաշվի չեն առել այն փաստը, որ ցուցմունքները տրվել են կտտանքների ազդեցության տակ։
Իշխանություններն ուսումնասիրել են տեղի ունեցածը, դատական լսումներ են կայացել, 100-ից ավելի մարդ ճանաչվել է տուժած։ Իսկ խոշտանգումների անմիջական իրագործողները տարբեր ժամկետներով ազատազրկվել են, որոնցից առավելագույն՝ 10 տարի ժամկետով ազատազրկվել է իայն մեկ հոգի՝ նախկին մայոր Ֆուադ Ագաևը։
Սակայն դատարանների որոշումները չեն բավարարել ո՛չ տուժածներին, ո՛չ նրանց հարազատներին և ո՛չ էլ իրավապաշտպաններին։ Նրանք պահանջում են կտտանքների ենթարկված և աշխատանքից ազատված զինվորականներին վերականգնել իրենց պաշտոններում, մեղքը խոստովանած և ազատազրկման դատապարտված զինվորականներին ազատ արձակել և բանտարկել նրանց, ովքեր զինվորականներին խոշտանգումների ենթարկելու հրաման են տվել։
Ի՞ՆՉ ՆՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ իշխանությունները և իշխանամետ լրատվամիջոցները լռում էին «Թարթառի գործի» մասին։ Սակայն 2021 թվականի նոյեմբերին Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը մամուլի ասուլիսի ժամանակ ընդունել էր Թարթառի գործում զանգվածային կտտանքների առկայությունը և նշել, որ դա տեղի է ունեցել մինչև իր գերատեսչության միջամտությունը։ Նա օրինական էր անվանել դատարանի վճիռները կտտանքների ենթարկողների, ինչպես նաև լրտեսության մեղադրանքով դատապարտվածների նկատմամբ։ Վելիևի խոսքով՝ Թարթառի գործը միտումնավոր կերպով ուռճացվում է, որպեսզի այն դարձյալ սկսեն քննարկել։
Այնուհետև հայտնի դարձավ, որ նոր նախաքննություն է սկսվել։
«2021 թ.-ի դեկտեմբերին անսպասելի կերպով տարածվեց Ադրբեջանի գլխավոր դատախազության, Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունը։ Այնտեղ նշվում է, որ նոր նախաքննություն է սկսվել այդ զանգվածային կտտանքների առնչությամբ։ Կտտանքների մասին գործի նախաքննությունն իր «հատուկ վերահսկողության» տակ է առել Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը», – գրում է BBC-ն։
Տուժածների հարազատները, սակայն, կասկածանքով են վերաբերվում նոր նախաքննությանը, քանի որ գործի նախկին քննությունները ոչինչ չեն տվել։
Ադրբեջանցի իրավապաշտպաններն ավելի դրական են տրամադրված։ Ըստ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի՝ սա եզակի և անսպասելի հնարավորություն է՝ դարձյալ բացելու գործը։ Ըստ Ջաֆարովի՝ սա հարկավոր է, որպեսզի կտտանքների ենթարկված բոլոր անձինք ճանաչվեն տուժած, այդ թվում՝ նրանք, ովքեր խոշտանգումների ազդեության տակ իրենց մեղավոր են ճանաչել լրտեսության մեջ։
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ իրավապաշտպանները վաղուց են խոսում այն մասին, որ Ադրբեջանում հարցաքննությունների ժամանակ և բանտերում մարդկանց պարբերաբար խոշտանգում են։
«2004 թ.-ից ի վեր Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները 6 անգամ այցելել են Ադրբեջան։ 2018 թ.-ին Կոմիտեն եկել է այն եզրակացության, որ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումները համակարգված բնույթ են կրում, համատարած են և արմատախիլ չեն արվում», – նշված է հոդվածում:
Ըստ իրավապաշտպանների՝ գործի վերանայումը, անկախ արդյունքից, զոհերի հարազատներին լրացուցիչ հնարավորություն կտա դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
22:25 07.05.2025
Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...
22:12 07.05.2025
Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղումԱմերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...