21:55 17.01.2022
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի ու Հունաստանի միջև:
Նախորդ տարի Թուրքիայի ու Հունաստանի միջև այս և այլ վիճելի հարցերով վերսկսված տեխնիկական բանակցությունների ժամանակ, ըստ թուրքական մամուլի, հունական կողմը պատրաստակամություն էր հայտնել իր հավակնությունները 12-ից նվազեցնել 10 մղոնի:
Նշվում է, որ Հունաստանի նախկին փոխարտգործնախարար Հրիստոս Ռոզակիսի՝ Անկարային արած այս առաջարկներն այլևս ուժի մեջ չեն, և Աթենքը կրկին պնդելու է Էգեյան ծովում իր տարածքային ջրերի սահմանները Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով սահմանված 12 մղոն առավելագույն հեռավորությամբ տարածելու վրա:
Սա կարող է հույն-թուրքական լարվածության հերթական սրման պատճառ դառնալ, քանի որ թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանի մտադրության կյանքի կոչման դեպքում լրջորեն կտուժեն իր ծովային ուղիները: Թուրքիան տարիներ շարունակ խոչընդոտում է Աթենքի՝ տարածքային ջրերը 12 մղոնի վրա տարածելու մտադրության իրագործմանը:
Խնդիրը սրվել էր հատկապես 1995-ին, երբ տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին Հունաստանի հայտարարությունը թուրքական կողմը որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ, սակայն գործը դրան չհասավ:
Նշենք, որ եթե Աթենքի մտադրությունն իրականացվի, ապա Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...