19:19 18.01.2022
Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցն այս ձմեռ հարկադիր արձակուրդ չի գնացել, մարզումները չեն դադարեցրել։ Լողորդներին ամենօրյա պարապմունքներ են պետք, որ առաջնություններում կարողանան բարձր ցուցանիշներ ապահովել: Դրա համար որոշել են մարզադպրոցը հարմարեցնել ձմեռային ռեժիմին: Տանիքի բարձրությունը կրճատվել է 14-15 մետրով, ինչի համար էլ պոլիէթիլենի միջոցով ծածկել են մոտ 1500 քառակուսի մետր տարածք, արել են այնպես, որ գոլորշին չհասնի տանիքի երկաթե կառուցատարրերին ու թիթեղյա ծածկին։ Ամեն դեպքում, կուտակվող գոլորշին պարբերաբար չեզոքացնելու տարբերակ գտել են, իսկ թե դա ինչքանով կապահովի պատերը չվնասվելուց, մինչև գարուն սպասել է պետք։
Տարածքի այսօրինակ ժամանակավոր մեկուսացումը թույլ է տալիս մարզադպրոցին ավելի քիչ ծախսեր կատարել։ Միայն համայնքային բյուջեից ֆինանսավորվող կառույցի ֆինանսական հնարավորությունները ավելին անել թույլ չեն տալիս։
«2,5-3,5 միլիոն են կոմունալ ծախսերը, դեղամիջոցները, բայց մենք էդքան չենք կարող հավաքագրել երեխաներից: Դեկտեմբեր ամսին հավաքագրել ենք միլիոն 80 հազար դրամ»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ջրային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Սարգիս Աղաբեկյանը։
Վարձավճարները մուտքագրվում են համայնքային բյուջե, որտեղից էլ նոր հատկացվում է մարզադպրոցին: Ֆինանսական մասի բացը փակում է համայնքապետարանը։ Հավելյալ միջոցներն էլ գալիս են քաղաքացիների լողավազան այցերից։
Այս ձմռանը մարզադպրոցում արձակուրդները տևել են դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը, որից հետո մարզումները վերսկսվել են բոլոր տարիքային խմբերում: Պատրաստվում են ապրիլին նախատեսված առաջնությանը։ 2021-ի արդյունքներից դժգոհ չեն։ 50 տարվա մեջ առաջին անգամ ունեն սպորտի վարպետի նորման լրացրած աղջիկ մարզիկ։ Մարզադպրոցը տվել է 3 սպորտի վարպետ և Հայաստանի 10 չեմպիոն։ Նոր ռեկորդի են սպասում նաև Աշոտ Չախոյանից, որին հաջողվել է Սանկտ Պետերբուրգում կայացած Սալնիկովի գավաթում, բրաս լողաոճում թարմացնել 30 տարվա ռեկորդը:
«50 մետր լողաոճի մեջ 1 վայրկյանը մեծ ժամանակ է: 1 վայրկյան թարմացնելով ռեկորդը՝ Աշոտը մոտավորապես մի 30 տարով մտավ հայկական լողի պատմության մեջ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է մարզադպրոցի ուսումնական մասի ղեկավար Հովհաննես Մելքոնյանը։
Սպասելիքները մեծ են նաև Ռուբեն Հարությունյանից, որը Հայաստանի հավաքականի 2-րդ լողորդն է: Բացի նրանից, հավաքականի կազմում ևս 4 գյումրեցի լողորդ կա, մարզադպրոցում մեծ ձեռքբերում են համարում: Շուտով սպորտի վարպետի նորման կլրացնի Ավետիք Վարոսյանը: Հարությունյան Ռուբենն էլ 100 մետր բրաս լողաոճում պատրաստվում է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել:
Մարզադպրոցում ջրային մարզաձևերից հիմա միայն լողով են զբաղվում: Մարզաձևում ընդգրկված են 7-16 տարեկան տղաներ և աղջիկներ: Գյումրիի մարզադպրոցում անցկացվում են տարբեր միջազգային և հանրապետական առաջնություններ, որոնց անցկացմանը դեռևս չեն խանգարել պոլիէթիլենային արհեստական ծածկը կամ մյուս խնդիրները:
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...