Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

15:09 19.01.2022

«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել, փոխանցում է Ermenihaber-ը։

Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որևէ ռազմական բախում կամ պատերազմ լինի՝ Քալընը վերահաստատել է, որ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քաղաքական ինքնիշխանությանը:

Խոսելով խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընը հայտնել է, որ Էրդողանը այդ շրջանակներում խոսում է ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:

«Եթե նույնիսկ ցանկանան (Պուտինը և Զելենսկին), նրանց երկուսին էլ հրավիրել է (Էրդողանը) Թուրքիա՝ հանդիպում կազմակերպելու և նրանց միջև խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար: Թուրքիան պատրաստ է հնարավոր ցանկացած դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Սա անում ենք թե՛ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ, թե՛ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- պատմել է Քալընը։

Քալընը նաև հայտնել է, որ Էրդողանը մի քանի շաբաթից կմեկնի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Զելենսկու հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP