«Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է». Կարո Փայլան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

«Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է». Կարո Փայլան

16:35 19.01.2022

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր։

«Ցավոք, 15 տարի է՝ դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, որը շարունակ քարոզում էր միասին ապրել»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Փայլանը խորհրդարանում։

«Այդ օրերին պետության ներսի խավարը որոշել էր լռեցնել Հրանտ Դինքին, և 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց կազմակերպված հանցագործությամբ։ Ապանություն, որին մասնակից է եղել պետությունը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, որ թուրքական պետությունն այդպես էլ չի առերեսվել իր ներսի խավարին։

Փայլանը նաև անդրադարձել է ամիսներ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ ուղիղ եթերում արած հայտարարությանը, որից ենթադրվում էր, որ Հրանտ Դինքի գործով դատապարտված Էրհան Թունջելը կապ ունի թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի հետ։

«Այդ օրվանից (Սոյլուի հայտարարությունից-խմբ․) անցել է 8 ամիս, ոչ մի դատախազ գործի չի անցել, և Սուլեյման Սոյլուն չի գնացել դատական ​​մարմին՝ հայտնելու, թե ինչ գիտի այդ մասին։ Անգամ սա է ցույց է տալիս, որ Դինքի սպանությունը խավարի մեջ պահելու կամքը դեռ պահպանվում է Անկարայի մութ միջանցքներում»,- շեշտել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

21:18 27.06.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...

BACK_TO_TOP