Միխեիլ Սաակաշվիլիի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Միխեիլ Սաակաշվիլիի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

15:25 20.01.2022

Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի սահմանը ապօրինի կերպով հատելու գործով 4 մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբ և Շալվա Ծոծորիաները, ազատ են արձակվել 5000-ական լարի (մոտ 15,000 դոլար) գրավի դիմաց, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն ընդունեց դատախազության ներկայացրած բոլոր ապացույցները։ Դրանից հետո փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ձերբակալվածներին 5000-ական լարի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։

Նշենք, որ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Շալվա և Զուրաբ Ծոծորիաները մեղադրվում են ծանր հանցագործությունը թաքցնելու մեջ։ Ինչ վերաբերում է Էլգուջի Ցոմային, ապա նրան մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի սահմանահատմանը հանցակից լինելու մեջ։

Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատն անցկացվել էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։

Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։

Տաթև Խոցանյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP