11:40 27.01.2022
Ովքե՞ր են եվրոպական թոփ լիգաների ամենաերիտաարդ մարզիչները: Պարզվում է՝ ամենաերիտասարդը գերմանական ամենահեղինակավոր ակումբի մարզիչն է: «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանն ընդամենը 34 տարեկան է: Ամենաերիտասարդների տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ մարզիչները.
2-3․ Դոմենիկո Տեդեսկո (Գերմանիա) – «Լայպցիգ»․ 36 տարեկան
2-3․ Ալեսիո Լիսչի (Իտալիա) – «Լևանտե»․ 36 տարեկան
4-7․ Միկել Արտետա (Իսպանիա) – «Արսենալ»․ 39 տարեկան
4-7․ Ֆլորիան Կոհֆելդտ (Գերմանիա) – «Վոլֆսբուրգ»․ 39 տարեկան
4-7․ Սեբաստիան Հյոնես (Գերմանիա) – «Հոֆենհայմ»․ 39 տարեկան
4-7․ Անտոնի Իրաոլա (Իսպանիա) – «Ռայո Վալեկանո»․ 39 տարեկան
8-9․ Սթիվեն Ջերարդ (Անգլիա) – «Աստոն Վիլլա»․ 41 տարեկան
8-9․ Ժուլիեն Ստեֆան (Ֆրանսիա) – «Ստրասբուրգ»․ 41 տարեկան
10-11․ Չավի (Իսպանիա) – «Բարսելոնա»․ 42 տարեկան
10-11․ Բո Սվենսոն (Դանիա) – «Մայնց»․ 42 տարեկան։
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...