12:44 27.01.2022
Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի 29-ամյա հարձակվող Սադիո Մանեն, որն իր երկիրն է ներկայացնում Աֆրիկյան ազգերի գավաթում, մրցաշարի 1/8 եզրափակչում վնասվածք է ստացել Կաբո-Վերդեի դարպասպահի հետ գլխով բախվելուց հետո: Մանեի վնասվածքը բավականին լուրջ է եղել, նա հոսպիտալացվել է:
«Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է, շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Մանեն սոցցանցերի իր էջերում:
Storys բաժնում նա նաև լուսանկար է հրապարակել մրցակցի դարպասապահ Ժոզիմար Վոզինյայի հետ: Այս խաղում դարպասապահն ուղիղ կարմիր քարտ է ստացել, իսկ 9 րոպե անց Մանեն բացել է խաղի հաշիվը: 70-րդ րոպեին Մանեն փոխարինվել է, քանի որ այլևս չի կարողացել շարունակել հանդիպումը:
Սենեգալի հավաքականը դուրս է եկել Աֆրիկյան ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ:
10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղում10:53 27.06.2025
Հրդեհ Շահումյան գյուղումՀունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...
10:45 27.06.2025
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝ պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...
10:39 27.06.2025
Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...