10:56 28.01.2022
Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական խաղում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Չիլիի ընտրանուն։ Արգենտինացիներից աչքի են ընկել Անխել Դի Մարիան և Լաուտարո Մարտինեսը:
Արգենտինան 14 խաղից հետո վաստակեց 32 միավոր և մնաց հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։ Չիլին 15 խաղից հետո ունի 16 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Ուրուգվայի հավաքականը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Պարագվայի ընտրանուն։ 50-րդ րոպեին աչքի է ընկել Լուիս Սուարեսը։ Ուրուգվայի հավաքականի հայտացուցակից բացակայել է Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։
Ուրուգվայը 15 խաղից հետո 19 միավորով 4-րդ տեղում է: Պարագվայը զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը․ թիմը 15 խաղից հետո ունի 13 միավոր։
Էկվադորը և Բրազիլիան ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Այսպիսով, Բրազիլիան 14 խաղում վաստակեց 36 միավոր և ընտրական խմբում մնաց 1-ին տեղում։ Բրազիլացիները և արգենտինացիները ժամանակից շուտ ապահովել են աշխարհի առաջնության ուղեգիր։ Էկվադորը 15 խաղից հետո ունի 24 միավոր և 3-րդ տեղում է։
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է14:28 27.06.2025
ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքիցԱյսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...
14:25 27.06.2025
Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...
14:18 27.06.2025
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհՀունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...
14:11 27.06.2025
«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունըՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […] ...
14:00 27.06.2025
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […] ...
13:58 27.06.2025
Քննարկվել են Հայաստանում OՊԵԿ միջազգային զարգացման hիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերyՀունիսի 26-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայկ […] ...