17:19 14.02.2018
Սնոուբորդ մարզաձևը ներկայացնող 17-ամյա Ռեդմոնդ Ջերարդը առաջին ոսկե մեդալն է բերել ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականին: Ամերիկյան մամուլում սակայն ավելի շատ ոչ թե այս ոսկե մեդալն է քննարկվում, այլ մրցումներին նախորդած օրվա միջադեպը պատանի մարզիկի հետ: Բանն այն է, որ Ջերարդը կարող էր օլիմպիական չեմպիոնի փոխարեն անհեթեթ մի պատմության հերոս դառնալ: Մրցումների նախորդ օրը մինչև ուշ գիշեր նա հեռուստատեսությամբ դիտել է իր սիրած հեռուստասերիալներից մեկը և չի զգացել, թե ինչպես է քնել:
Առավոտյան՝ մրցումների մեկնարկից առաջ, Ջերարդը դեռ քնած է եղել, նա չի լսել նույնիսկ իրեն փնտրող մարզիչների և թիմակիցների բազմաթիվ հեռախոսազանգերն ու ՍՄՍ հաղորդագրությունները: Երբ արթնացել է, բառացիորեն րոպեներ են մնացած եղել մինչև մրցումների մեկնարկը: Ջերարդը նույնիսկ իր մարզական վերարկուն չի գտել և վազքով հասել է մրցումների վայրը՝ թիմակիցներից մեկի շորը հագած: Իսկ ընդամենը մեկ ժամ անց ցույց է տվել ֆանտաստիկ արդյունք և դարձել Օլիմպիադայի չեմպիոն:
Ասում են՝ Ջերարդը այնքան երիտասարդ է, որ անգամ օլիմպիական խաղերի կարևորությունը չի գիտակցում, նա նույնիսկ չի ճանաչում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, ով իրեն շնորհավորել է հաղթանակի առթիվ: Սնոուբորդն էլ նրա ամենասիրելի զբաղմունքը չէ: Ջերարդի հայրը խոստովանել է, որ որդին օրվա մեծ մասը զբաղված է համակարգչային խաղերով:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...