14:49 15.02.2018
Այսօր «Հայոց աշխարհ» թերթն անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռոսիմ Մուսաբեկովի ներկայացրած «ճանապարհային քարտեզը», որը արտահայտում է Ադրբեջանի պետական քաղաքական ծրագրերը: Ըստ այդ «ճանապարհային քարտեզի»՝ Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը, և մի քանի բան պարզ է դառնում տարածաշրջանում նոր քաղաքական զարգացումների հետ կապված:
Թերթում վերլուծել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների մինչև ապրիլ առաջաձգումը և Բաքվի շտապողականության խորքային պատճառը: Այս ամենը ուղղակիորեն կապ ունի առայժմ ոչ պաշտոնական բնույթ ունեցող «ճանապարհային քարտեզ» համապարփակ փաստաթղթի հետ:
Ըստ Մուսաբեկովի՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման պայմաններում «մեզ կփորձեն ստիպել այս կամ այն կողմն անցնել, իսկ դրանից խոսափելը կարող է ուղեկցվել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից աճող ճնշմամբ:
Տարածաշրջանային լարվածությունը ակրող է թարմացնել նաև Ղարաբաղյան հարցի լուծման շուրջ ծավալվող խոսակցությունները բանակցությունները: Ներկա պահին աշխարհաքաղաքական զարգացումները Ադրբեջանի օգտին չեն, բայց Բաքվի ողջ հույսը գերուժերի սուր հակասությունների արդյունքում ուժի բևեռներից մեկի կողմից ստանա ստատուս քվոն խախտելու սանկցիա:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ ազգային հետախուզությունն իր հերթին թեթև անդրադարձել է 2018-ին Ադրբեջան-Հայաստան լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը:
Ըստ թերթում արված վերլուծության՝ Բաքվի առաջարկած իբրև խաղաղության «ճանապարհային քարտեզը» իրենից ենթադրում է հայկական կողմին առաջարկվող խնդիրների լուծման գեղեցիկ տեսլական, որից հրաժարումը կդառնա լայնածավալ պատերազմի լուրջ առիթ:
Բաքվի առաջարկած ծրագրում կան երեք փուլեր, որոնք շատ խնդրահարույց են, քանի որ ծրագրում առաջարկված խաղաղապահ գործողություններ իրականացնողները ռուս-ամերիկյան դիմակայության ֆոնին պարզ չէ , թե ովքեր են: Եվ երկրորդ խնդիրը այն է, որ հայտնի չէ, թե ով է երաշխավորելու ԼՂՀ միջանկյալ կարգավիճակից դեպի վերջնականի անցումը:
Ենթադրվում է, որ հետընտրական Ադրբեջանը հանդես է գալու փոխզիջումների պատրաստ բանակցային գործընկերոջ նոր կերպարով: Այս պարագայում Բաքվի համար կարևոր է Արևմուտքի առանցքային խաղացողի վստահությունը շահելը, շեշտում է «Հայոց աշխարհ»-ը:
18:55 13.08.2025
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային18:43 13.08.2025
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքներըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...
18:36 13.08.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներինՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...
18:28 13.08.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարիցՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...
18:22 13.08.2025
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...
18:14 13.08.2025
2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարիԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...
18:06 13.08.2025
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...