Ադրբեջանի հետ շփվելիս մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանի հետ շփվելիս մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք. վարչապետ

11:48 25.07.2018

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այսօր ՀՀ վարչապետից և նախարարների ձեռքից ստացել են ավարտական վկայաններ: Միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։

«Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել, բայց չեմ կարող հանդես գալ Արցախի անունից, քանի որ Արցախն ունի համապատասխան պաշտոնյաներ: Մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք: Մենք կարծում ենք, որ այո՛, խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է և հնարավոր, բայց, ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով ու հռետորաբանությամբ խաթարում է դրանք, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»,-ասել է վարչապետը՝ շեշտելով՝ եթե Ադրբեջանն իր գործողություններով կօգնի խաղաղության հաստատմանը, մենք ևս այդպիսին կլինենք, եթե կշարունակի ագրեսիվ քաղաքականությունը, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

09:50 12.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին

09:47 12.08.2025

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը

09:43 12.08.2025

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար

09:30 12.08.2025

Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի մայրաքաղաքում ոստիկանությունը դաշնային վերահսկողության տակ դնելու և հանցավորության դեմ պայքարի համար Ազգային գվարդիա ուղարկելու որոշումը աննախադեպ է, և տեղական իշխանությունները մտադիր են հասնել դրա չեղարկմանը, հայտարարել է քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ «Այսօրվա գործողությունը մտահոգիչ է և աննախադեպ։ Մենք ամեն օր աշխատելու ենք այս արտակարգ իրավիճակը վերացնելու համար», – ասել է նա […] ...

BACK_TO_TOP