ՊՈԱԿ և ՀՈԱԿ մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով. կառավարության որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ՊՈԱԿ և ՀՈԱԿ մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով. կառավարության որոշումը

14:16 10.02.2022

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Արդյունքում՝ կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:

Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով: «Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում կառավարության 2005 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը: Այս չափորոշիչներով առաջնորդվելը ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը: Ներկայացված նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. սեպտեմբերի 1-ը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թե սպորտի, թե հանրակրթության բնագավառում Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չեն գործում: «Հարցը շատ կարևոր է և դարձյալ ինստիտուցիոնալ կայացման հետ առնչություն ունի, որովհետև, երբ մենք առավել ևս հանրակրթության կամ մարմնակրթության, կրթության ոլորտին ենք անդրադառնում, մեծ հաշվով կապ չունի, թե այդ կրթօջախն ում ենթակայության տակ է՝ այդ կրթօջախները պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն: Այսինքն՝ մենք չենք կարող սպորտի, մարմնակրթության բնագավառներում, հանրակրթության ոլորտում ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն: Որոշումը նաև մարզադպրոցների աշխատանքն այս իմաստով կանոնակարգելու նպատակ ունի, որը նաև իր հետ բերում է նաև որոշակի պահանջներ, որոշակի ստանդարտներ, այդ թվում՝ այնտեղ աշխատանքի ներգրավվող մասնագետներին առաջադրվող պահանջների մասով: Շատ կարևոր է, որ այս ստանդարտիզացիան տեղի ունենա, որպեսզի միասնական քաղաքականություն իրականացնենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս որոշումն ընդունելուց հետո համայնքները և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատեն համայնքների հետ սուբվենցիոն ծրագրերում մարզադպրոցները ներգրավելու համար. «Քննարկենք և գուցե անհրաժեշտություն լինի հատկացվող գումարները և տոկոսային մասնաբաժինները մեծացնել նաև այս առումով, որ մենք հասցնենք մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՈԱԿ հանդիսացող մարզադպրոցները բերել պատշաճ մակարդակի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP