Հուշագիր է ստորագրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Հուշագիր է ստորագրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի միջև

17:00 16.02.2022

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասն այսօր ստորագրել են հուշագիր՝ կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Արթուր Սելեցկին և Լյուդմիլա Պանչենկոն, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան 3-րդ քարտուղար Հայկ Թորոսյանը։

Հուշագրի դրույթների համաձայն երկու բուհերը համագործակցելու են համատեղ կրթական ծրագրերի իրականացման, ակադեմիական շարժունության ապահովման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գիտական կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային կլոր սեղան-քննարկումների կազմակերպման ուղղությամբ։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակության կազմում Ուկրաինա է մեկնել ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը և արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը։

Բուհի պատվիրակության անդամները հանդիպել են նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ և քննարկել ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչների ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տարբեր կրթական ծրագրերով, այդ թվում նաև պետպատվերի շրջանակներում անվճար իրականացվող կրթական ծրագրերով կազմակերպելու վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկան Ուկրաինայում կազմակերպելու համար դեսպանատան կողմից հնարավոր աջակցության խնդիրներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP