23:08 03.03.2022
Սլաբոտկա թաղամասի փողոցների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետ է նշվում ամառը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Այժմ կազմվում են «Կումայրի» արգելոցի պատմական միջուկի փողոցների վերականգնման նախագծերը։
Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային քննարկմանը նախագծող ընկերությունը ներկայացրել է ծրագրի մանրամասները, իսկ բնապահպանները խոսել են շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության, կանաչապատ հատվածների պահպանման հարցերից:
«Գյումրիի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվեն Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան ու Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածները։
Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրի նախագծման աշխատանքներն անցած տարվա հոկտեմբերից են սկսվել: «Կումայրի» պատմական արգելոցում ներառված փողոցների հիմնանորոգման նախագծի կազմման գործընթացում մասնագետները առաջնայինը հաշվի են առել պատմաճարտարապետական առանձնահատկությունները։
Սլաբոտկա թաղամասի հին ու նեղլիկ մի քանի փողոցների վերականգնման ժամանակ պահպանվելու են նաև բազալտե սալաքարերով ծածկված հատվածները։ Բայց որոշվել է չօգտագործել ալեքպոլցի վարպետների ձեռքով շարված հին «բրուշատկաները», դրանք կփոխարինվեն նորերով։
«Հին սալաքարերը ոնց որ այն վիճակում չեն, որ օգտագործենք, հետո նաև եղած հինը ամբողջությամբ չի հերիքի, պատկերացնում եք՝ հինը նորի հետ էլ չի խոսում, հետևաբար կփոխարինենք նորով: Գյումրիում կան փողոցներ բրուշատկաներով վերականգնված, հենց էդ տարբերակով էլ կվերականգնենք»,- նշել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննող ինժեներ Անահիտ Հախումյանը:
Նեղլիկ փողոցների վերականգնմամբ բոլոր ենթակառուցվածքներն ու կոմունիկացիաները կլինեն ստորգետնյա։ Սպասարկող ընկերությունների հետ են աշխատում անհրաժեշտ նախագծերը կազմելիս։ Փողոցներում վերգետնյա խողովակներ ու մալուխներ չեն լինելու։ Հնարավոր է՝ Սլաբոտկա թաղամասի փողոցներից մի քանիսի երթևեկությունը դառնա միակողմանի։
Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրում է ներառված նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի և զբոսայգու հիմնանորոգումը։ Ծրագիրն ուշադրություն է դարձնում նաև բնապահպանական բաղադրիչին։ Շինարարության ընթացքում կպահպանվեն բոլոր ծառատեսակներն ու կանաչապատ հատվածները, նախատեսվում է օազիսային տարածքների ընդլայնում։ Հիմնանորոգումը ներառում է նաև այգու շատրվանները, որոնց ավազանն ու խողովակները, նախնական գնահատմամբ, քայքայված ու վթարային վիճակում են։
«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ գրեթե 20 տարի առաջ, երբ շատրվանները գործել են,ժամանակի ընթացքում վերականգնվել են,բայց հիմա գտնվում են լիարժեք անմխիթար վիճակում,ամբողջությամբ պետք է քանդվի շատրվանների սալիկապատ հատվածները,որովհետև քայքայված եննույնիսկ որոշ տեղերում կան նստվածքներ,էտ ամբողջը վերականգնվելու է,շատրվանների ճարտարապետական տեսքը պահպանվելու է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Հովսեփյանը:
Զբոսայգու հարևանությամբ գտնվող Շահումյան 188 շենքի արտաքին տեսքը ևս բակային հատվածում կվերականգնվի՝ համապատասխան նախագծի պահանջներին։ Նախագծող ընկերությունը նաև ներկայացրեց այգու վերականգնման մի քանի նախնական էսքիզ։ Քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում ենթածրագրի շինմեկնարկը նախատեսվում է ամռանը։
Այժմ նախագծողներն ու բնապահպանները գնահատում են շինարարության ընթացքում շրջակա միջավայրի վրա ենթադրվող ազդեցությունները, հաշվի են առնելու պատմական միջուկի հին շինությունների սեյսմիկ վիճակն ու հնարավոր ռիսկերը։ Շինարարության ընթացքում քաղաքի պատմական կենտրոնը բաց կլինի զբոսաշրջիկների և հյուրերի համար։
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...
19:22 05.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...