Փոփոխություններ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոց ընդունելության կարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Փոփոխություններ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոց ընդունելության կարգում

14:30 04.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու մասին» կարգում:

Լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումը չի խոչընդոտի, երբ դպրոցը բնակավայրում միակն է

Ըստ կատարված հիմնական փոփոխության` սահմանվել է, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է, կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի՝ առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով՝ առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը՝ հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:

Փոփոխություն՝ առաջին դասարանցիների ընդունելության ժամկետներում

Սովորողի ընդունելությունը առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա՝ ուսումնական պլանով նախատեսված պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին աշխատանքային օրը։

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է մեկից ավելի պետական դպրոց, սովորողի ընդունելությունը առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով, որը վարում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Առաջնահերթություններ

Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է տվյալ հաստատությունում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։

Առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին հայտագրում են առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում, իսկ մյուս ծնողները` հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք երեխաների հայտագրումն իրականացնում են՝ հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած, համակարգում ստեղծված առանձին էջի միջոցով։ Այս խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը՝ ոչ, իրենք են ընտրում երեխայի ուսուցման լեզուն:

Ազգային փոքրամասնության սովորողի ուսուցումը կարող է կատարվել սովորողի մայրենի` ազգային լեզվով, տվյալ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում: Դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը: Եթե ազգային փոքրամասնության լեզվով ուսուցմամբ դպրոցում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրանում են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատություն, որտեղ համապատասխան ազգային լեզվով ուսուցման հնարավորություն կա, ապա սովորողի ընդունելությունն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

Վերը թվարկված ժամկետների ավարտից հետո արտոնություն ունեցող խմբերի երեխաների ընդունելությունը առաջին դասարան կատարվում է ընդհանուր հիմունքներով, էլեկտրոնային համակարգի միջոցով:

Դպրոցին դիմում գրելու ժամկետը սեպտեմբերի 5-ն է

Երեխային դպրոց ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը հաստատություն է ներկայացնում մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ: Չներկայացվելու դեպքում երեխայի՝ հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։

Սովորողի տեղափոխումը

ՀՀ տարածքում դպրոցից դպրոց տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո։

Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում (1-ին կուրսից՝ 10-րդ դասարան, 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից՝ 12-րդ դասարան)` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով, կարգի պահանջների պահպանմամբ:

Արտերկրից ՀՀ տեղափոխվելու և կրթությունը շարունակելու մասին

Սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստան վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):

Եթե այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողը չի ներկայացնում կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ապա նրա դասարանը որոշվում է առանձին ընթացակարգով:

1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով՝ համաձայն անհատական ուսուցման պլանի

Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում՝ դրանց առկայության դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.07.2025

SHANTNEWS

The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններում

19:55 05.07.2025

The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններում

ԱՄՆ-ում իշխող Հանրապետական ​​կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական ​​պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական ​​պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...

Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքով

19:44 05.07.2025

Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքով

Իսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...

Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկում

19:32 05.07.2025

Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկում

Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին

19:22 05.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

19:09 05.07.2025

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...

BACK_TO_TOP