23:41 26.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի:
«Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենը մեկ պայման ունի. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանոում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխութուն չի լինելու, և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը:
Անդրադառնալով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին՝ վարչապետն ընդգծել է, որ դրացից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որն ուսումնասիրման փուլում է՝ ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան: Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն: Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը:
Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի. «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին, որոնք վերաբերել են վարկային ծրագրերի արդյունավետությանը, առկա սակագներին, ինչպես նաև գազալցակայանների գործունեությանը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտների զարգացմանը, ստեղծվող պայմաններին, ներդրումային հիմնադրամի ստեղծման հնարավորությանը և այլն: Մի խումբ գործարարներ ընդգծել են, որ պատրաստվում են Հայաստանում իրականացնել ներդրումային տարբեր ծրագրեր և հավելել, որ հայրենիքում տեղի ունեցած փոփոխությունները մեծ հույսեր են առաջացրել սփյուռքի շրջանում: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել են նորանոր հաջողություններ՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության ապահովման:
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքը23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...
23:19 01.05.2025
Վարդենիս գյուղում այրվել է անասնակերՄայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...
23:11 01.05.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...