17:43 14.03.2022
Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել են համապատասխան պայմանագրերը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և Ճապոնիայի կառավարությանը նմանօրինակ քայլի համար.
«Ձյուդոն Հայաստանում շատ սիրված և բավականին լայն մասսայականություն վայելող մարզաձև է: Մենք տարիների ընթացքում ունեցել ենք Եվրոպայի երկու չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակիցներ: Այսօր էլ բավական շատ մարզվողներ կան:
Գիտեմ՝ ՀՖԿՍՊԻ-ում շատ կարևորվում է ձյուդոն՝ որպես մարզաձև, և այն դրված է շատ լուրջ հիմքերի վրա: Ձեր օժանդակությամբ դահլիճը կդառնա շատ ավելի բարեկարգ, ու դա անմիջական ազդեցություն կունենա հետագայում մարզաձևի որակի բարձրացման վրա: Հուսանք՝ Ձեր այս օժանդակության շնորհիվ մենք մի օր նաև օլիմպիական չեմպիոն կունենանք՝ այդպիսի նվաճման հասնելով Ձեր իսկ ազգային մարզաձևում»:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի խոսքերով՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին դրամաշնորհային օժանդակություն է ցուցաբերվել Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում.
«Վերակառուցումից և վերանորոգումից հետո ավելի քան 700 մարդ ավելի լավ հնարավորություն կունենա մարզվելու ձյուդոյի և կարատեի դահլիճում, բարելավված պայմաններում: Ուրախ եմ այս առիթով, քանի որ սպորտն առողջ ապրելու միջոց է: Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստներն ավելի մեծ տարածում կունենան Հայաստանում, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ այսպիսով մարմնավորելով յուրահատուկ սպորտային կամուրջ մեր ժողովուրդների, հատկապես՝ երիտասարդների միջև»,- ասել է Ֆուկուշիմա Մասանորին՝ հաջող ընթացք մաղթելով այս ծրագրի իրագործմանը:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, որը ձյուդոյի վաստակավոր մարզիչ և օլիմպիական կարգի մրցավար է, նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը նմանօրինակ ծրագրի համար. «Ճապոնիայի դեսպանատան հետ բանակցային երկար գործընթաց ունեցանք մինչև այս վերջնակետին հասնելը: Ինձ համարում եմ ձյուդոյի մշակույթը կրող անձ, քանի որ 43 տարի ձյուդոյի մեջ եմ: ՀՖԿՍՊԻ-ի համար շատ մեծ պատիվ է այս դրամաշնորհը շահելը: Վստահ եմ՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի իրականացումից հետո էականորեն կբարելավվի բուհում կրթության որակը, հնարավորություն կունենանք մարզաձևերի ֆեդերացիաների հետ անցկացնելու մարզչական և մրցավարական սեմինարներ: Նախատեսում ենք մարզադահլիճում նաև վետերանների ու մանկապատանեկան տարիքի խմբեր ունենալ»:
Դավիթ Խիթարյանի խոսքերով՝ այդ գումարով նախատեսվում է նախ և առաջ վերակառուցել մարզադահլիճի տանիքը և ոչ միայն. «Դահլիճը չէր համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունեինք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունեինք: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը: Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում»:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար, իսկ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից:
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...