10:23 16.03.2022
«Կասպերսկի» ընկերության DDoS Intelligence համակարգը 2021-ի չորրորդ եռամսյակում աշխարհում գրանցել է 86 710 DDoS-գրոհ (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված գրոհ)։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 52%-ով և ավելի քան 4,5 անգամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընկերության փորձագետները երրորդ եռամսյակի նկատմամբ DDoS-գրոհների թվի աճը ավանդական սեզոնային տատանում են համարում։ «Տարեվերջին կյանքն ընդհանուր առմամբ արագանում է, և դա ազդում է DDoS-ի շուկայի վրա. սրվում է մրցակցային պայքարը մանրածախ առևտրում, գալիս է դպրոցականների և ուսանողների քննությունների ժամանակը, արշավներ են ծավալում տարբեր տեսակի
ակտիվիստներ։ Այս ամենը հանգեցնում է գրոհների թվի աճի։
Բացի այդ, DDoS-ի շուկայի ծավալը հակադարձ համեմատական է կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ DDoS-ի և կրիպտոարժույթի մայնինգի կազմակերպման հզորությունները թեև ոչ ամբողջությամբ, բայց փոխադարձ փոխարինելի են, ուստի բոտնետների տերերը հակված են հզորությունները վերաուղղել դեպի մայնինգ՝ կրիպտոարժույթի աճի, և դեպի
DDoS՝ դրա անկման ժամանակ։ Չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք հենց դա. DDoS-գրոհների թվի աճ կրիպտոարժույթների արժեքի կտրուկ անկման ֆոնին»,- նշում են փորձագետները։
Ինչ վերաբերում է 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ չորս ու կես անգամ աճին, ապա, ընկերության տվյալներով, ի տարբերություն 2021-ի չորրորդ եռամսյակի ռեկորդային բարձր ցուցանիշների, մեկ տարի առաջ դրանք ռեկորդային ցածր էին: Մեկ տարի առաջ նկատվել է ընթացիկին հակառակ իրավիճակ՝ DDoS-ի շուկայի անկում կրիպտոարժույթի գների կտրուկ բարձրացման ֆոնին։ Փաստացի այդ
ամբողջ տարին DDoS-ի շուկան աստիճանաբար վերականգնվում էր փլուզումից հետո, այստեղից էլ նման տպավորիչ աճը։
Չորրորդ եռամսյակում, ինչպես և նախկինում 2021-ին, DDoS-գրոհների հիմնական զանգվածը նպատակաուղղված էր ԱՄՆ-ում տեղակայված ռեսուրսների վրա (43,55%):
Ավելին, այս երկրի բաժինը գրոհների աշխարհագրական բաշխման մեջ կրկին աճել է։ Երկրորդ տեղ է վերադարձել Չինաստանը (9,96%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2,22 տոկոսային կետով, իսկ Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը (8,80%) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որի բաժինը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է ավելի քան
մեկուկես անգամ:
Չորրորդ եռամսյակում ակտիվ բոտնետների հրամանատարական սերվերներ ամենից շատ եղել են ԱՄՆ-ում (46,49%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,05 տոկոսային կետով: Նիդեռլանդները (10,17%) և Գերմանիան (7,02%) փոխվել են տեղերով։
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...