10:56 20.05.2025
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։
Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
50 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 15․600․124 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 33․372․625 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
14 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11․501․946 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․328․269 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։
18 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 141․835․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...
17:48 20.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […] ...
17:44 20.05.2025
Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրինՄայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...
17:40 20.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...