Ադրբեջանի կողմից խաղաղության մասին խոսակցությունները, մեղմ ասած, անկեղծ չեն․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանի կողմից խաղաղության մասին խոսակցությունները, մեղմ ասած, անկեղծ չեն․ ՀՀ ՄԻՊ

16:55 17.03.2022

Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա վերջերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքերով՝ այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ դա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է և ունի մեկ նպատակ՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում:

«Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից բնական է, և այս առումով առիթ եմ ունեցել ասելու, որ որևէ պաշտպան, ես էլ բացառություն չեմ, չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, կարծում եմ, որ սա բոլորիս կոնսենսուսն է, բայց խաղաղության մասին բարձրաձայնումները պետք է ապացուցված և ապահովագրված լինեն գործողություններով։ Այս պահին պետք է արձանագրենք, որ առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար լարվածությունը, ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություն չկա և, մեղմ ասած, Ադրբեջանի կողմից դրանք անկեղծ չեն»,- ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

10:00 21.05.2025

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն հրաժարական է տվել՝ բրնձի մասին իր արած մեկնաբանությունների հետ կապված լուրջ հակասությունների պատճառով, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թափուր պաշտոնը կզբաղեցնի բնակչության շրջանում սիրված երիտասարդ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին՝ […] ...

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

09:54 21.05.2025

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի […] ...

Al Jazeera. Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 98 մարդ է զոհվել

09:53 21.05.2025

Al Jazeera. Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 98 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 98 մարդ է զոհվել։ Այս տվյալները հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս 300 մարդ վիրավորվել է վերջին 24 ժամում։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գոտիում, զոհվել է 3427, վիրավորվել՝ […] ...

Շարունակվել է ՄԻՊ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ

09:47 21.05.2025

Շարունակվել է ՄԻՊ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ

Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են […] ...

Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռազմական տիեզերական հարցերը

09:40 21.05.2025

Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռազմական տիեզերական հարցերը

ԱՄՆ-ի շտաբի պետ Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ քննարկել ռազմական տիեզերական հարցերը, այդ թվում՝ այս ոլորտում Մոսկվայի առաջարկած նոր զարգացումները։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։Թրամփը հերքել է այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի՝ տիեզերական միջուկային զենք ստեղծելու մասին ամերիկյան պնդումների թեման բարձրացվել է […] ...

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

09:30 21.05.2025

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

ԵՄ անդամ երկրների՝ Դամասկոսի դեմ նախկինում կիրառված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու որոշումը կնպաստի Սիրիայի կայունության և զարգացման ամրապնդմանը։ Այս մասին SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ «Այսօր սիրիացի ժողովուրդը ստացել է Եվրամիության որոշումը՝ չեղարկել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը, որն արտացոլում է դրական […] ...

BACK_TO_TOP