10:00 20.03.2022
Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ ուկրաինական զորքերը չորս անգամ կրակել են ԼԺՀ-ի տարածքում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ, Պերվոմայսկում վնասվել է էլեկտրամեխանիկական գործարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության 4 բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է 4 գնդակոծություն։ Պերվոմայսկ բնակավայրում վնասվել է Կ. Մարքսի անվան Պերվոմայսկի էլեկտրամեխանիկական գործարանը», – հայտնում է Telegram-ում հանրապետության ներկայացուցչությունը։
Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում»։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին։ Ռուսաստանի Զինված ուժերի աջակցությամբ ԿԺԴՀ և ԼԺՀ խմբավորումները հարձակողական գործողություններ են զարգացնում, սակայն Ուկրաինայի օկուպացիայի մասին խոսք չկա, ընդգծել է ՌԴ նախագահը։
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:30 06.05.2025
Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառինԿատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...