16:24 06.05.2025
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն.
«Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների վրա՝ համակարգային կերպով թիրախավորելով քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանական ազգայնականության հիմքերից մեկը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ կրոնական խտրականությունը, որն արտահայտվել և արտահայտվում է քրիստոնյա փոքրամասնությունների բացահայտ կամ քողարկված ճնշումներով և քրիստոնեական ժառանգության պարբերական ոչնչացմամբ։
Այցելելով Բաքու՝ Համայն Ռուսիո պատրիարքը հարկ է, որ բողոքի ձայն բարձրացներ քրիստոնեական արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականության պետական քաղաքականության հանդեպ։ Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում, սակայն արդյոք վերջինս չի՞ խորհել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիներում այլևս չեն մատուցվում պատարագներ՝ քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և հայկական հոգևոր արժեքների և մշակույթի հանդեպ էթնոցիդի քաղաքականության հետևանքով։
Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն հանձնառու չի համարում տարածաշրջանի քրիստոնյաների հոգևոր արժեքների պահպանության և կրոնական իրավունքների իրացման երաշխավորված հնարավորության ապահովման համար։ Պատրիարք Կիրիլի մեկ այլ քայլը՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով գալիս է հաստատելու Պատրիարքի անհամարժեք և կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։ Փաստորեն պատրիարք Կիրիլը պարգևատրել է սրբադասված Օլգայի շքանշանով այն անձին, որը փաստացի հովանավորում է նաև Ադրբեջանում ռուսական ժառանգության ոչնչացումը։
Ամենևին գաղտնիք չէ, որ Բաքվում հայկական գերեզմաններից բացի թիրախավորվում և պղծվում են ռուսական գերեզմանատները, Հայրենական պատերազմին նվիրված սիմվոլները։ Ադրբեջան նախագահն ու վերջինիս կինը կենդանի մարմնացումն են հայերի հանդեպ էթնիկ ատելության քարոզի համակարգայնության և հայկականության ոչնչացման պետական ծրագրի, որոնց աջակցությունը հավասարազոր է հանցակցության, իսկ հանցանքի «պարգևատրումն» էլ ավելի հեռուն է տանում քրիստոնեկան արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հավատակից ժողովուրդների հանդեպ դատապարտելի անտարբերության մեղքը։
Ադրբեջանի նախագահի ընտանիքը ուղիղ ժառանգն է այն վարչակարգերի, որոնք ցեղասպանություն են իրականացրել պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում՝ ոչ միայն պարբերական էթնիկ զտումների և բռնի տեղահանումների ենթարկելով տեղի բնիկ էթնիկ հայ բնակչությանը, այլև շարունակաբար ոչնչացնելով հայկական ազգային-հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողության միտումնավոր և նպատակադիր ջնջում և անցյալի իրողությունների կամայական այլախեղում։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Համայն Ռուսիո պատրիարքի՝ սեփական կոչմանն անհամապատասխան գործողությունները։ Մենք կոչ ենք անում վերջինիս առաջին հերթին խորը բարոյական հարգանք դրսևորել համաքրիստոնեական արժեքների հանդեպ՝ հիմնված մարդակենտրոնության սկզբունքի վրա և այս տեսանկյունից բարձրաձայնել այն հարյուր հազարավոր քրիստոնյաների իրավունքների վերականգնման խնդիրը, որոնք բռնությամբ տեղահանվել են սեփական հազարամյա քրիստոնեական միջավայրից։ Մենք հորդորում ենք պատրիարք Կիրիլին աչալուրջ գտնվել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման անհերքելի փաստի նկատմամբ և պարգևատրման փոխարեն գործնական քայլեր ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու և դրանց համար պատժի ու պատասխանատվության կոչելու համար»։
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...
13:10 26.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
13:00 26.07.2025
Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ ԱրշավինՌուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...